Ուսումնական ժամերգություն  Ներսես Շնորհալի 850, Սուրբ Երրորդություն եկեղեցի, 07.04.2023

Posted on Updated on

Ուսումնական ժամերգություն  Ներսես Շնորհալի 850, Սուրբ Երրորդություն եկեղեցի,  07.04.2023

Եկեղեցում գտնվելու կանոններդիմելաձևեր

«Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով՝ ըստ  Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգի

Վայրը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Օրը` 07.04.2023

Ժամը` 09.00 — 09.15

Պատասխանատու՝ «Սեբաստացիներ» վոկալ համույթ

Մասնակիցներ` հանրակրթական երգչախմբեր, կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Խմբավարներ` համույթի անդամները

Լուսաբանող՝ անհատական ֆոտոխցիկով

Ծրագրում՝

1. «Հայր մեր»

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն

2.  Ն. Շնորհալի՝  «Առաւօտ լուսոյ»

Առաւոտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բղխումն ի Հօրե,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ,
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եվ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

3.  Մեսրոպ Մաշտոց՝  «Ծով կենցաղոյս» (պահոց շարական) —  Դպրաց դաս 

4.  Կոմիտաս՝  «Մանուկների հա՛յր  մեր»

Հա՛յր մեր, Տո՛ւր մեզ, տո՛ւր քո շնորհ,
Լիուլի, ամեն օր.
Հա՛յր մեր.
Կյանք տուր մեր հայրիկին,
Կյա՛նք տուր մեր մայրիկին, Հա՛յր մեր,
Մեզ պահե քո աջով,
Մեզ օրհնե՛ Սուրբ Խաչով,
Հա՛յր մեր,
Դու պահապան մեր …

5.  Ներսես Շնորհալի 850. «Հորդորակ» —  հանրակրթական երգչախմբեր

Անեղանելիդ Աստված, Հայր ամենակալ,
Ընկալ զաղաչանըս մեր քոց պաշտոնեից:

Ի Հորե ծագումն անճառ, արեգակն արդար,
Ծագեա ի հանձինըս  մեր, զլոյդս ողորմութեան:

6.  Հատված Սուրբ Պատարագից.  «Քրիստոս ի մէջ»

Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,
Որ էնն Աստված աստ բազմեցավ:
Խաղաղութեան ձայն հնչեցավ,
Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,
Համբույրս հոդ լրման տվավ,
Թշնամությունն հեռացավ,
Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,
Տուք զօրհնություն ի մի բերան,
Միասնական աստվածութեան,
Որում սրովբեքն են սրբաբան:

7.  Ներսես Շնորհալի՝ «Հայրապետ սուրբ եւ անբիծ» շարական,  կատարող՝ «Սեբաստացիներ» վոկալ համույթ

Հայրապետ սուրբ եւ անբիծ եւ ընտրեալ յորովայնե.
սքանչելագործ վկայ եւ պարծանք ազգի մարդկան.
առ Քրիստոս բարեխօսեա վասն մեր քո տօնողացս:

Հովիւ հոգեւոր բանաւոր հօտի,
լուսաւորիչ տիեզերաց սիւն լուսոյ կանգնեալ
ի մեջ եկեղեցւոյ. Առ Քրիստոս բարեխօսեա
վասն մեր քո տօնողացս:

Հաստատութիւն հաւատոյ պսակ ի գլուխ եկեղեցւոյ.
պայծառ քարոզ տիեզերաց եւ պարծանք ազգի մարդկան.
առ Քրիստոս բարեխօսեա վասն մեր քո տօնողաց:

8.  Ներսես Շնորհալի 850. «Զարթիք փառք իմ» — հանրակրթական երգչախմբեր

  • Զարթիք փառք իմ, զարթիք. և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:
  • Զարթիք ընդ զըվարթունս, մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:
  • Զարթիք որդիք լուսոյ ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:
  • Զարթիք փրկեալք արեամբ և տուք  ըզփառըս  փըրկողին. ալելուիա:
  • Զարթիք նոր ժողովուրդք նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:
  • Զարթիք հարսունք հոգւով սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

9.  Մ. Խորենացի՝ «Անսկիզբն» — շարական,  կատարող՝ «Սեբաստացիներ» վոկալ համույթ

10. «Հայրապետական Մաղթերգ»

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Оставьте комментарий