Տիգրան Մանսուրյան 80 — հոբելյանական օրեր. 20.09.2019

Posted on Updated on

«Տիգրան Մանսուրյան 80» հոբելյանական օրերին կրթահամալիրը հյուրնկալեց Մեծ մաեստրոյին: 

71045420_2395402423847590_462012436644364288_n

«Սեբաստացիներ» վոկալ համույթը, որպես կազմակերպիչ երաժշտական լաբորատորիա, բարեխղճորեն աշխատելով դպրոցական երգչախմբերի հետ, ներկայացավ երգչախմբային գրագետ, մաքուր երգեցողությամբ՝ կատարելով ինչպես Տիգրան Մանսուրյանի «Խուտուտ, մուտուտ» ստեղծագործությունը, այնպես էլ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծային երգերը: 

71381164_2395400730514426_6244359364317020160_n

Մարմարյա սրահից տեղափոխվեցինք Ագարակ, որտեղ հարազատ, մտերիմ միջավայրը՝ վոկալ համույթի կատարմամբ Կոմիտասի գրառած ազգային պարերգերով՝ սիրո խոստովանության մաքուր ազգային հնչերանգներով, Մեծ մարդկանց բարձրաձայնած կարևոր, առանցքային ձևակերպումներով ամբողջացրեց օրվա ստացած անջնջելի տպավորությունները:
Ծնունդդ շնորհավոր, Տիգրան Մանսուրյան…

70593438_2739060349451050_7795297270655614976_o Читать далее…

Реклама

Հոկտեմբեր ամսվա նախագծային աշխատանք

Posted on Updated on

Հոկտեմբեր ամսվա նախագծային աշխատանք

  1. Մաքուր երգեցողության ունակությունների ձևավորում

Վոկալ ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում

  • ճիշտ շնչառություն
  • ձայնի դրվածք
  • անսամբլային կատարման յուրացում, տիրապետում

2. Համույթի նոր անդամների հետ կատարվող անհատական աշխատանք՝ վոկալ, երգացանկի երգերի առանձին ձայնամասերի ուսուցում

Քանի որ Մարիամ Մնացականյանը, Նելլի Կարապետյանը ֆիզոլոգիական արձակուրդի մեջ են, Աննա Երիցյանը, Սեդա Թևանյանը ուսանողներ են, բնականաբար համույթ — լաբորոտորիան համալրվել է նոր անդամներով, որոնց հետ առանձին վոկալ մաքուր, գրագետ երգեցողության աշխատանք է կատարվում: Այն նախատեսում է անհատական  աշխատանք յուրաքանչյուրի հետ, որի պատճառով փոքր ինչ դանդաղում է նյութերի ուսուցում, կատարումը:

3. Համույթի երգացանկի երգերի նորացված պարտիտուրայի ուսուցում, կատարում

Լուսնակի լուսը. Լուսնակը նորել է

4. Երգչախմբային արվեստի միջազգային օր — 2019 

Համույթը հրավիրված է 2019 թվի Երգչախմբային արվեստի միջազգային օրվա առթիվ  կազմակերպված համերգին, որին բարեխիղճ պատրաստվում է:  2018-ին մասնակցությունը  բավական հաջող էր և առանձնանում էր Կոմիտասի գրառած նոր երգերի կատարմամբ, ինչպես նաև պարտիտուրայի հետաքրքիր, յուրօրինակ կառույցով:

Պարապմունքի օր, ժամ — երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը` 14:30

Հոկտեմբեր — 1, 2, 4, 8, 9, 11, 15, 16, 18, 22, 23, 25, 29, 30

Երգչախմբային արվեստի միջազգային օր 2018. «Սեբաստացիներ» վոկալ համույթի ելույթը

Posted on Updated on

Երգչախմբային արվեստի միջազգային օր 2018. «Սեբաստացիներ» վոկալ համույթի ելույթը

Երգչախմբային արվեստի միջազգային օրվա բոլոր ելույթների տեսագրությունը 

Չնայած ուշացումով, բայց ներկայացնում ենք «Սեբաստացիներ» վոկալ համույթի ելույթը 2018-ի երգչախմբային արվեստի միջազգային օրվա համերգին

Սեպտեմբեր ամսվա նախագծային աշխատանք

Posted on Updated on

Սեպտեմբեր ամսվա նախագծային աշխատանք

  1. Մաքուր երգեցողության ունակությունների ձևավորում

Վոկալ ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում

  • ճիշտ շնչառություն
  • ձայնի դրվածք
  • անսամբլային կատարման յուրացում, տիրապետում

2. Համույթի նոր անդամների հետ կատարվող անհատական աշխատանք՝ վոկալ, երգացանկի երգերի առանձին ձայնամասերի ուսուցում

3. Համույթի երգացանկի երգերի նորացված պարտիտուրայի ուսուցում, կատարում

Պարապմունքի օր, ժամ — երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը` 14:30

Սեպտեմբեր — 3, 4, 10, 11, 17, 18, 24, 25,

2019 — 2020 ուստարվա նախագծային աշխատանք

Posted on Updated on

62

«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիան 2019 — 2020 ուստարում

Պարապմունքի օրեր՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14:30

Իրագործում է՝

Նախագիծ. «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց

Նախագիծ. «Հակաբացիլ հայ ազգային երգ»

Նախագիծ. «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրություն»

Նախագիծ. «Հայ — վրացական կամուրջներ»

Նախագիծ. «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ»

Բացի ներկայացված նախագծերից, համույթ-լաբորատորիան մասնակցում է կրթահամալիրում իրագործվող այն նախագծերին, որտեղ կարող է լինել մասնակից և ներկայանալ: Համույթ-լաբորատորիան համագործակցում է «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի,   կրթահամալիրի դասարանական — դպրոցական երգչախմբերի, ինչպես նաև այլ երաժշտախմբերի հետ: Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում ձայնագրվելու են Կոմիտասի գրառած, վերականգնած, կատարված ազգային, ինչպես նաև հարսանեկան, այլ ծիսական երգեր, որոնք ներառվելու են երաժշտության ունկնդրման նյութերի մեջ:

«Սեբաստացիներ» վոկալ համույթ-լաբորատորիան կազմակերպում է հեղինակային կրթական ծրագրի տարածման նպատակով երաժշտական տեսադասերի, մեթոդական նյութերի ստեղծում: Երաժիշտները նյութերի ստեղծման հայտ են ներկայացնում, որին օժանդակում է մասնագիտական խումբը: Նույն թեմայով կարող են լինել տարբեր տեսադասեր և մեթոդական նկարագրություններ: Յուրաքանչյուրը ներկայացնում է իր հեղինակային ծրագիրն ու փորձը:

«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի 2019 — 2020 ուստարվա օրացույցը

«Հայ վրացական կամուրջներ» նախագծի  շրջանականերում մասնակցություն համերգների, հանդիպումների (քանի որ դրանք իրականացվում են կրթահամալիրի օրացույցով, համույթը տարեթիվ չի կարող ներկայացնել):

Կրթահամալիրի զարգացման ծրագրով յոթ հրաշալիների նախագծերի երաժշտական նախագծային աշխատանք

Հոգևոր Հայաստան
Ժողովրդական օպերա
Ուսումնական պատարագ
Համերգ Երևանի հարավարևմտյան ֆիլհարմոնիկում
Կրթական-մշակութային արշավներ
Իսկական հարսանիք

  • Կոմիտաս 150՝ սեպտեմբերի 26
  • Արմեն Տիգրանյան 140 (դեկտեմբերի 26)
  • Էդգար Հովհաննիսյան 90՝ հունվարի 14

«Քրիստոնեական մշակութային նախագծերը երաժշտության բաղկացուցիչ» նախագծային աշխատանք

Սեպտեմբերի 4՝ կրթական շքերթ. համերգ
Սեպտեմբերի 9-20՝ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված փառատոն
Սեպտեմբերի 24-հոկտեմբերի 5՝ Կոմիտաս 150. համերգներ

Հոկտեմբերի 4՝ ուսուցչի օր. համերգ-ներկայացում

Հոկտեմբերի 21-25՝ ազգագրական աշնանային փառատոն

Հոկտեմբերի 28-նոյեմբերի 2՝

  • «Ուսումնական աշուն» նախագիծ
  • «Բլեյան» ցանցի մանկավարժական աշնանային բաց ճամբար

Նոյեմբերի 11-15՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը՝ կրթահամալիրի 30 տարի
ամենամյա հաշվետու համերգ. Գեղարվեստը կրթահամալիրում

Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ

Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

  • ազգագրական ձմեռային փառատոն

Փետրվարի 1՝ ստուգատեսային տոն — ղափամա

Մարտի 23-28` 

  • «Ուսումնական գարուն» նախագծեր
  • Բլեյան բաց ցանցի մանկավարժական գարնանային բաց ճամբար
  • ազգագրական գարնանային փառատոն

Ապրիլի 8-14՝ վրացերենի օրեր կրթահամալիրում. «Հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատես
Ապրիլի 12՝ Սուրբ Հարության տոն
Ապրիլի 24-25՝ հեղինակային կրթական ցանցի ամենամյա բաց լաբորատորիա

Մայիսի 11-15՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք

Հունիսի 1-հուլիսի 18՝ քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա 2-րդ փառատոն. շուրջտարյա ուսումնական նախագծերի արդյունքների հանրային ներկայացում, ցուցադրություններ, տոնախմբություններ, զարգացման նախագծեր, վարպետության պարապմունքներ, հանդիպումներ նախագծերի հարթակներում

  • Իսկական հարսանիք. ժողովրդական օպերա
  • Արատես՝ կարմիր ծաղիկ կամ ծաղկող Արատես

Հուլիսի 27՝ «Բրոյի-բրոյի. Սեյրան Ավագյանի հետ»

Հունիսի 1- օգոստոսի 31՝ ամառային լողափնյա դպրոցի, ամառային լողափնյա պարտեզների գործունեության մասնակցություն

Համույթի կազմը

marine_erg@mskh.am            —  Մարինե Մկրտչյան՝ համույթ — լաբորատորիայի ղեկավար

s.margaryan@mskh.am          —  Սյուզի Մարգարյան

seda.tevanyan@mskh.am        —  Սեդա Թևանյան

nelligeghamyan@gmail.com       —  Նելլի Գեղամյան

tatevikmanvelyan@mskh.am        —  Տաթևիկ Մանվելյան

a.yeritsyan@mskh.am                  —  Աննա Երիցյան

mariam-mnacakanyan@mskh.am       —  Մարիամ Մնացականյան

s.grigoryan@mskh.am           —  Սոֆյա Գրիգորյան

marishokv@gmail.com         —  Մարինե Ոսկանյան

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա առաջին միջազգային փառատոնի ամփոփում

Posted on Updated on

«Սեբաստացիներ» վոկալ համույթը ռուսերեն, ֆրանսերեն, վրացերեն, իտալերեն երգերով ողջունեց փառատոնի քանդակագործներին: Читать далее…