Month: Сентябрь 2019
Տիգրան Մանսուրյան 80 — հոբելյանական օրեր. 20.09.2019
«Տիգրան Մանսուրյան 80» հոբելյանական օրերին կրթահամալիրը հյուրնկալեց Մեծ մաեստրոյին:
«Սեբաստացիներ» վոկալ համույթը, որպես կազմակերպիչ երաժշտական լաբորատորիա, բարեխղճորեն աշխատելով դպրոցական երգչախմբերի հետ, ներկայացավ երգչախմբային գրագետ, մաքուր երգեցողությամբ՝ կատարելով ինչպես Տիգրան Մանսուրյանի «Խուտուտ, մուտուտ» ստեղծագործությունը, այնպես էլ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծային երգերը:
Մարմարյա սրահից տեղափոխվեցինք Ագարակ, որտեղ հարազատ, մտերիմ միջավայրը՝ վոկալ համույթի կատարմամբ Կոմիտասի գրառած ազգային պարերգերով՝ սիրո խոստովանության մաքուր ազգային հնչերանգներով, Մեծ մարդկանց բարձրաձայնած կարևոր, առանցքային ձևակերպումներով ամբողջացրեց օրվա ստացած անջնջելի տպավորությունները:
Ծնունդդ շնորհավոր, Տիգրան Մանսուրյան…
Հոկտեմբեր ամսվա նախագծային աշխատանք
Հոկտեմբեր ամսվա նախագծային աշխատանք
- Մաքուր երգեցողության ունակությունների ձևավորում
Վոկալ ինտոնացիոն մաքուր երգեցողության մշակում
- ճիշտ շնչառություն
- ձայնի դրվածք
- անսամբլային կատարման յուրացում, տիրապետում
2. Համույթի նոր անդամների հետ կատարվող անհատական աշխատանք՝ վոկալ, երգացանկի երգերի առանձին ձայնամասերի ուսուցում
Քանի որ Մարիամ Մնացականյանը, Նելլի Կարապետյանը ֆիզոլոգիական արձակուրդի մեջ են, Աննա Երիցյանը, Սեդա Թևանյանը ուսանողներ են, բնականաբար համույթ — լաբորոտորիան համալրվել է նոր անդամներով, որոնց հետ առանձին վոկալ մաքուր, գրագետ երգեցողության աշխատանք է կատարվում: Այն նախատեսում է անհատական աշխատանք յուրաքանչյուրի հետ, որի պատճառով փոքր ինչ դանդաղում է նյութերի ուսուցում, կատարումը:
3. Համույթի երգացանկի երգերի նորացված պարտիտուրայի ուսուցում, կատարում
Լուսնակի լուսը. Լուսնակը նորել է
4. Երգչախմբային արվեստի միջազգային օր — 2019
Համույթը հրավիրված է 2019 թվի Երգչախմբային արվեստի միջազգային օրվա առթիվ կազմակերպված համերգին, որին բարեխիղճ պատրաստվում է: 2018-ին մասնակցությունը բավական հաջող էր և առանձնանում էր Կոմիտասի գրառած նոր երգերի կատարմամբ, ինչպես նաև պարտիտուրայի հետաքրքիր, յուրօրինակ կառույցով:
Պարապմունքի օր, ժամ — երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, ժամը` 14:30
Հոկտեմբեր — 1, 2, 4, 8, 9, 11, 15, 16, 18, 22, 23, 25, 29, 30
Երգչախմբային արվեստի միջազգային օր 2018. «Սեբաստացիներ» վոկալ համույթի ելույթը
Երգչախմբային արվեստի միջազգային օր 2018. «Սեբաստացիներ» վոկալ համույթի ելույթը
Երգչախմբային արվեստի միջազգային օրվա բոլոր ելույթների տեսագրությունը
Չնայած ուշացումով, բայց ներկայացնում ենք «Սեբաստացիներ» վոկալ համույթի ելույթը 2018-ի երգչախմբային արվեստի միջազգային օրվա համերգին
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի կազմը
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի կազմը
- Մարինե Մկրտչյան — համույթ լաբորատորիայի ղեկավար
- Լիանա Տեր-Պողոսյան
- Սյուզի Մարգարյան
- Մարինե Ոսկանյան
- Աննա Երիցյան
- Սեդա Թևանյան
- Լուիզա Քեշիշյան
- Արմինե Մովսիսյան
- Լիլիթ Սարգսյան
- Տաթև Մանվելյան
- Ջուլիետտա Ղազարյան