Month: Июль 2016
Կրթամշակութային, հայրենագիտական ճամփորդություն Սևան՝ «Ժայռ» ճամբար
Որքան հեշտ է աշխատել, ճամփորդել իր գործն իմացող մասնագետների հետ: Ամեն պահն էր երանություն, հատկապես՝ եկեղեցու հանպատրաստից հոգևոր գործերի կատարումը: Ջրի երգով, բնության գորովանքով բերկրացած՝ ապրեցինք մեր օրն ու երջանկացած տուն վերադարձանք:
«Սեբաստացիներ» վոկալ համույթի 2016-2017 ուսումնական տարվա ծրագիրը
«Սեբաստացիներ» վոկալ համույթը 2016-2017 ուսումնական տարում շարունակում է իր ստեղծական մասնագիտական զարգացման գործունեությունը: Բազմաձայն և միաձայն կատարման համար ընտրված է երգացանկ: Ծրագրվում է երգացանկի մեջ ընդգրկել նաև հոգևոր շարականներ, տաղեր, սաղմոսներ և, համագործակցելով «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հետ, կատարել Հայաստանի եկեղեցիներում:
Վոկալ համույթի երգացանկը 2016-2017-ին
- Ցորեն եմ ցանե արտը
- Ցոլակով յար ջան, արի
- Ելնինք էրիշտի վըրեն (աշխատանքային պարերգ)
- Մեր գեղը
- Ծառի տակին կար կանեմ
- Հով, հով, հովն ընկավ
Հոգևոր և այլ ստեղծագործություններ
- Գրիգորիս Պահլավունի, «Ով զարմանալի»
- Մովսես Խորենացի, «Ծագումն հրաշալի»
- Ֆրանց Գրուբեր, «Ծննդյան գիշեր»
- Սայաթ Նովա, «Դուն էն հուրին իս» (բազմաձայնումը՝ Մարինե Մկրտչյանի)
«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց
Նախագիծ. «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց Читать далее…
Գեղարվեստը կրթահամալիրում — 2016
Գեղարվեստը կրթահամալիրում — 2016
Կրթահամալիրի երգեցիկ խմբերից հետ իր կատարումներով ներկայացավ «Սեբաստացիներ» վոկալ համույթը
«Սեբաստացիներ» վոկալ համույթի փորձը և կատարումը. «Ամա՜ն, Մարո», «Նինըմ, նինըմ»
«Սեբաստացիներ» վոկալ համույթը, հատկապես երաժիշտների համար, մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց է: Բազմաձայնեցման սկզբնական տարբերակն առաջարկում եմ ես: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուրն արտահայտում է իր կարծիքը, առաջարկում ձայնամասի փոփոխության ենթարկած իր տարբերակը: Միասին ունկնդրելով, ընտրում ենք այն տարբերակը, որն ավելի համապատասխան է տվյալ երգի հարմոնիկ կառույցին: Նույն սկզբունքով փոփոխության է ենթարկվում նաև երգի կառույցը, վերջնական տեսքի բերելով, սովորում ենք մեր ձայնամասերն ու կատարում:
Նախագիծ՝ «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց