Month: Май 2018
Վրաստանի օրվան նվիրված համերգ Սայաթ Նովայի երգերով
Երևանի պետական համալսարանում Վրաստանի օրվան նվիրված համերգին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացավ Սայաթ Նովայի «Դուն էն հուրին իս», «Բլբուլի հիդ», «Բրոյի, բրոյի» երգերի կատարմամբ: Բացի նկարում ֆիքսված անդամներից, բեմում երգում էին նաև Մարինե Մկրտչյանը, Մարինե Ոսկանյանը, Աննա Երիցյանը: Արմինե Աբրահամյանը նկարահանեց ելույթը, իսկ բեմի ետևում Աննա Երիցյանը տվեց ուղիղ եթեր՝ վրացական «Սուլիկո» երգի հայ — վրացական համատեղ կատարման:
https://web.facebook.com/100021603232287/videos/213494122714027/
29.05, 30.05 — Պարապմունքի թեման
Ուսումնական ճամբարի երրորդ շաբաթվա մեջ՝ հունիսի 12-ին մեր կողմից ծրագրված համերգ — ներկայացման առանձին երգերի կատարում.
«Թագվորագովք» — ձայնամասերի ուսուցում, միացում,
«Վեր էլի, հայ, վեր էլի» — աշխատանք վոկալ մաքուր կատարման վրա:
Մեդիաուրբաթին՝ նոր երգերի կատարումով
«Տոն, որ միշտ մեզ հետ է» մեդիաուրբաթ համերգին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացավ Կոմիտասի գրառած երգերի նոր փունջ-կատարումով: Հուզվեցինք, միշտ է այդպես, առաջին կատարումն անկանխատեսելի է… որ Լիաննան կհուզվի ու բառերը մի պահ կմոռանա… ա~յ քեզ զարմանք, նա միշտ շատ արագ «իրենով է անում» երգը, վստահ երգում: Ու ես գիտեմ՝ ինչից էր՝ այնքա~ն էր հավանել երգը, այնպիսի~ սիրով էր կատարում, տարվեց, բայց կատարեց հրաշալի, ջա~ն… Որ Սյուզին է հուզական կատարում, էդ միայն ես չէ, որ գիտեմ, ու երգերը նրա կատարմամբ փոփոխության են ենթարկվում այնպես, ինչպես ինքն է ներկայանում ամեն օր՝ հետաքրքիր ու յուրահատուկ կոմպոզիցիայով հավաքված զգեստներով: Մարիամն իրեն հատուկ վստահությամբ բեմեց, դե, ես էլ նախընտրեցի նոր երգի ուսուցումը սրահին: Ի~նչ տաղանդավոր սեբաստացիներ ունենք, կերազեին այսպիսի բարձրաճաշակ ունակ երգչախումբ ունենալ:
Կատարվեցին ոչ բոլոր երգերը, ամբողջական կկատարվեն Մայիսյան 13-րդ հավաքին: Սիրով հրավիրում ենք մայիսի 14-ին կրթահամալիրի համերգասրահ:
Կոմիտասի գրառած երգերի կատարում
Հոդված. «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագծի երգերի տարածման ճանապարհները. (Դպիր 6 (130))
«Սեբաստացիներ» վոկալ համույթը հունիսի 12-ին ներկայացնում է Կոմիտասի գրառած երգերի նոր կատարումներ
Սյուզի Մարգարյան — «Ես սարեն կուգայի»
Լիանա Տեր-Պետրոսյան — «Ալ ու ալվան ես առել»
Մարիամ Մնացականյան — «Ջան, աղբեր», «Դե, գյուլում»
Աննա Երիցյան — «Օրհնե Հիսուս», «Գնացեք ասեք», «Ծալ էրա»
Մարինե Մկրտչյան — «Կայնել ես վարդի հովին», «Էջմիածնա զորութենով»