Month: Декабрь 2018
«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգը Հայաստանի Ազգային պատկերասրահում
«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացավ Մարե, Ապարանը քարոտ ա, վեր, հա վեր, վեր ազգային երգերի բազմաձայն կատարմամբ:
Համերգին ներկայացավ նաև «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը
Համերգ-ցուցադրության փորձը կրթահամալիրի համերգասրահում
«Սեբաստացիներ» վոկալ համույթը Երգչախմբային Արվեստի Միջազգային օրվա համերգին
Ցավոք ամենը հնարավոր չի տեղավորել մեկ հոդվածի ներքո.. այնքան գեղեցիկ երգչախմբային երեկո էր ~
WORLD CHORAL DAY — ARMENIA
Այս տարի «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան որոշեց կազմակերպել Երգչախմբային Արվեստի Միջազգային օրը ՝ «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի» հետ համատեղ, Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի մեծ համերգասրահում՝ համախմբելով մեկ համերգի շուրջ 500 մասնակցի: Իջևանից, Էջմիածնից, Ապարանից ժամանած երգչախմբերը մեկ բեմում էին մայրաքաղաքի երգչախմբերի հետ, իսկ համերգի ընթացքում ուղիղ կապով առցանց միացան նաև հեռավոր Սյունիքից՝ Կապանի, Ագարակի և Սիսիանի երգչախմբերը: Համերգի ավարտին բոլոր մասնակից 15 երգչախմբերը միասնաբար կատարեցին Կոմիտասի խմբերգերից Կոմիտասի 150-ամյա հոբելյանին ընդառաջ, որը տոնվելու է գալիք տարում:
Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Մշակույթի Նախարարությանը, Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանին, բոլոր այն անհատներին, ովքեր մշտապես նեցուկ և հավատարիմ են եղել երգչախմբային արվեստին, ինչպես նաև՝ մասնակից դիրիժորներին ու երգչախմբերին:
Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի բոլոր անդամների անունից առանձնահատուկ շնորհակալություն Աշոտ Հարությունյանին՝ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի հնգամյակի կապակցությամբ պատրաստած անդամակցության քարտերի և ողջ տպագրական աշխատանքներին ակտիվ աջակցելու համար, ինչպես նաև Դավիթ Ղահրամանյանին՝ համերգային ողջ ընթացքը ձայնագրության աշխատանքներին ակտիվ մասնակցության համար, Լաուրա Մելիքյանին՝ լուսանկարչական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
Նորից ու նորից շնորհակալություն բոլոր-բոլորին՝ անմոռանալի շքեղ երգչախմբային երեկոն կազմակերպելու, միասին անցկացնելու համար:
հարգանքով և սիրով՝
Քրիստինե Շերոյան
Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
ՀԿ Նախագահ