Month: Ноябрь 2018
Դեկտեմբեր. նախագծային աշխատանք
Դեկտեմբեր ամսվա նախագծային աշխատանք
- «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգի նախապատրաստական աշխատանք
Համույթի երգացանկի երգերի նորացված պարտիտուրայի ուսուցում, կատարում
- Մարե, Ապարանը քարոտ ա, վեր, հա վեր, վեր
- Հո~վ, հո~վ, հովն ընկավ, Ծառի տակին կար կանեմ, Լեզուս չի խոսում, լալ եմ
2. Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ների ուսուցում, կատարում
«Սեբաստացիներ» վոկալ համույթը Սայաթ Նովայի երգերով` Առնո Բաբաջանյան համերգասրահում
«Սեբաստացիներ» վոկալ համույթը, «Հայ – վրացական կամուրջներ» նախագծի շրջանակներում, Սայաթ Նովայի երգերով ներկայացավ Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Լինում են էքստրեմալ վիճակներ, երբ համերաշխությունն այնքա~ն կարևոր է: Ճանապարհների խցանման պատճառով ուշանում ենք … ես սկսում եմ եղունգներս կրծել ու ատամներս կրճտացնել: Հումորով վարորդին համոզում ենք, որ գոնե ազատ տեղերում սահմանված արագությամբ քշի: Վարորդն, իրեն համարելով «ասս», հուսադրում է, թե` «հեսա, կհասցնի», և, միևնույնն է, ղեկին «քնած» վարում է: Տեղ հասանք ճիշտ այն ժամին, երբ արդեն պետք է բեմում լինեինք: Vivace տեմպով բոլորս դուրս թռանք ու … հանկարծ նկատում եմ, որ բարեխղճորեն արդուկած բեմական շորերով ու կոշիկներով տոպրակն իմ ձեռքին չի՝ երթուղայինն իր հետ տարել է «անհայտություն»: Կապտեցի ու սառեցի տեղում. վերջ, կորած եմ: Մերոնք հումորով փորձում են ինձ խելքի բերել… բա ես միանգամից խելքի էկո՞ղն եմ: Էնքան եմ շշմած հարվածից, որ լացս էլ չի գալիս: Այ, այստեղ էր, որ իմ փոխարեն մերոնք արագ որոշում կայացրեցին և բացակայողներից մեկի շորը, ներկաներից մյուսների սպիտակ վերնաշապիկն ու սև երկարաճիտ կոշիկները տվեցին ու шкодной улыбкой հորդորեցին՝ ամեն ինչ լավ կլինի, հագնվիր: Երգեցինք, վրացական կողմը շնորհակալ էր, որ սիրով ներկայացանք՝ որպես իսկական համագործակից բարեկամներ: Բոլորիս անհատապես շնորհակալություն հայտնեցին և նվերներով ճանապարհեցին:
Իսկ ի՞նչ եղավ իմ կորուստը … մեզանում միևնույնն է, կան շատ լավ մարդիկ, համոզված եմ, որ իմ կողքին կանգնած բարետես աղջիկը, որը ժպիտով աձագանքում էր մեզ, վարորդին է փոխանցել տոպրակը, որն էլ իր հերթին փոխանցել էր իրենց դիսպետչերին:
Չմանրամասնեմ իմ անքուն գիշերը՝ կգտնեմ — չեմ գտնի, բայց առավոտյան, երբ արշալույսը բացվեց, ես այնքան հանգիստ էի, որ արդեն մեկ էր ամեն ինչ: Ես հասկացա, որ ավելի կարևոր բան գտա, քան նյութական կորուստն է՝ իմ հարազատ թիմը իսկական ընկերների միասնություն է, նրանց հետ անհաջողությունն էլ է քաղցր: Անուն — անուն շնորհակալ եմ. Սյուզի Մարգարյան, Մարինե Ոսկանյան, Նելլի Հարությունյան, Շուշան Ադամյան, Նարե Մամիկոնյան, Տաթև Մանվելյան, Նելլի Կարապետյան: Ինչպես նաև մեր Նարեի մայր, մեր կոլեգա, վոկալ համույթի նախկին անդամ՝ Լուսինե Մամիկոնյան: