Month: Ноябрь 2021
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն օրերի հաշվետվություն
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն օրերի հաշվետվություն
«Սեբաստացիներ» վոկալ համույթն աշխատել է
«Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագծով, որին այս անգամ մասնակցում են Արմենուհի Թամոյանը, Աչեր Բաստաջյանը, Սեդա Թևանյանը: Երգերն ուսուցանված են, այս շաբաթ իրականացվելու են ձայնագրությունները, որոնց կատարումը կներկայացվի շնորհանդես — համերգին:
«Ուսումնական ժամերգություն» նախագծով սովորել ենք մեծ հատված Սուրբ Պատարագից՝ «Բարեխոսությեամբ Քոց Տէր», որը կատարվելու է կրթահամալիրյան «Ուսումնական պատարագ» -ին:
Համույթը յուրաքանչյուր ուրբաթ — ժամերգություններին կատարել է հատվածներ Սուրբ Պատարագից , ուրբաթ — համերգներին, այլ առիթներով հանդես եկել Կոմիտասի, ազգային երգերի բազմաձայն մշակված կատարումներով:
… Սիրադեղյանին, որ միշտ տոն է… Նոյեմբերի 13.2021
… Սիրադեղյանին, որ միշտ տոն է… Նոյեմբերի 13.2021
«Սեբաստացիներ» վոկալ համույթը մասնակցեց, ինչպես նաև կատարեց հայ ազգային երգ՝ «Հոպ, շուրմա»՝ բազմաձայն մշակմամբ
Ուսումնական ժամերգություն ի հիշատակ…
Ուսումնական ժամերգություն ի հիշատակ Վանո Սիրադեղյանի
«Սեբաստացիներ» վոկալ համույթը կատարեց Մովսես Խորենացու «Ճրագալույցի Ծննդեան» ճաշու շարականը
Թաթարստանի Ինոպոլիսի դպրոցի ուսուցիչների խումբը կրթահամալիրում
Թաթարստանի Ինոպոլիսի դպրոցի ուսուցիչների խումբը կրթահամալիրում
Ինչպես միշտ, հյուրերին դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ իրականացվեց ուսումնական ժամերգություն: «Սեբաստացիներ» վոկալ համույթը կատարեց Մովսես Խորենացու «Մեծացուսցե անձն իմ ըզՏեր» շարականը: