Month: Март 2021
Քանդակի բացման արարողություն «Ծառզարդը կրթական պարտեզում» փառատոնային ծրագրի շրջանակում
Քանդակի բացման արարողություն «Ծառզարդարը կրթական պարտեզում» փառատոնային ծրագրի շրջանակում (Գրիգոր Խաչատրյանի «Վեներա» քանդակը) Читать далее…
Ուսումնառության երրորդ շրջան. ապրիլ ամսվա նախագծեր
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիա. Ուսումնառության երրորդ շրջան. ապրիլ ամսվա նախագծեր
1. «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն» նախագծերով՝
- Մովսես Խորենացի՝ «Խորհուրդ մեծ և սքանչելի»
- Անհայտ հեղինակ՝ «Խնկի ծառին նման ես»
- «Նար» երգերի շարան — ջրի, անձրևի աստծուն՝ Ծովինարին (Նար) նվիրված հայ ազգային երգերի շարանի կազմում, ուսուցում
2. Համագործակցային աշխատանք
Համույթ — լաբորատորիայի անդամների համագործակցային աշխատանքը շարունակվում է
- «Սեբաստացիներ» մանկական, Հարավային (երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան), Արևմտյան (երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան), Հյուսիսային (երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան) դպրոցների հանրակրթական ուսումնական երգչախմբերը միացյալ ստեղծում և ներկայացնում են «Ազգային մանկական օպերա՝ Զըմփիկ, զըմփիկ» :
3. «Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագծով՝ հարսանեկան հինադրեքի երգերի ձայնագրություն
Ուսումնառության երրորդ շրջան, ապրիլ
2020-2021 ուստարի, «Սեբաստացիներ» վոկալ համույթի կազմը
Պարապմունքների օր, ժամ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14.30 — 6, 7, 13, 14, 20, 21, 27, 28,
Պարապմունքի վայրը՝ Մայր դպրոց, երգի սրահ
Գանգրահեր տղան․ Ձոն Տիգրան Հայրապետյանին, մարտի 18, 2021թ.
Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրվան նվիրված՝ «Գանգրահեր տղան. ձոն Տիգրան Հայրապետյանին»
«Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացավ Կոմիտասի «Երազ» և «Հոփ շուրմա», «Դան, դան» ստեղծագործությունների կատարմամբ:
«Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛»… ուրբաթ — համերգ, մարտի 12, 2021թ․
«Քանի կաս՝ վառվիր ու գնա» ուրբաթ համերգին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացրեց ազգային երգերի նոր մշակումներ՝ «Հոպ շուրմա», «Դան — դան»: Ցավում եմ, բայց այս անգամ տեսանյութ չունենք; Կատարեցինք ներկայացվող երգերին բնորոշ խաղային ռիթմիկ տրամադրությամբ:
«Կրակ կա սրտիս մեջ, կրակ կա»… «Ակներ» ազգային երգ ու պարի համույթ
«Կրակ կա սրտիս մեջ, կրակ կա»… 05.03.2021՝ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի բեմելն էր ուրբաթ — համերգին: «Սեբաստացիներ» վոկալ համույթը մեծ սիրով աջակցեց իր ընտանիքի անդամին, ուրախացավ, երգեց, պարեց, խնդաց ու հիացավ: Կեցցե՜ք, հարազատ մարդիկ, շնորհավորում եմ: