Month: Июль 2018
2018 — 2019 ուստարվա նախագծային աշխատանք
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիան 2018 — 2019 ուստարում
Պարապմունքի օրեր՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14:30
Իրագործում է՝
Նախագիծ. «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց
Նախագիծ. «Հակաբացիլ հայ ազգային երգ»
Նախագիծ. «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրություն»
Նախագիծ. «Հայ — վրացական կամուրջներ»
Բացի ներկայացված նախագծերից, համույթ-լաբորատորիան մասնակցում է կրթահամալիրում իրագործվող այն նախագծերին, որտեղ կարող է լինել մասնակից և ներկայանալ: Համույթ-լաբորատորիան համագործակցում է «Սեբաստացիներ» մանկական երգչախմբի, «Սեբաստիո» ազգային նվագարանների համույթի, ինչպես նաև այլ երաժշտախմբերի հետ: Կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում ձայնագրվելու են Կոմիտասի գրառած, վերականգնած, կատարված ազգային, ինչպես նաև հարսանեկան ծիսական երգերը, որոնք ներառվելու են երաժշտության ունկնդրման նյութերի մեջ:
«Սեբաստացիներ» վոկալ համույթ-լաբորատորիան կազմակերպում է հեղինակային կրթական ծրագրի տարածման նպատակով երաժշտական տեսադասերի, մեթոդական նյութերի ստեղծում: Երաժիշտները նյութերի ստեղծման հայտ են ներկայացնում, որին օժանդակում է մասնագիտական խումբը: Նույն թեմայով կարող են լինել տարբեր տեսադասեր և մեթոդական նկարագրություններ: Յուրաքանչյուրը ներկայացնում է իր հեղինակային ծրագիրն ու փորձը:
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի 2018 — 2019 ուստարվա օրացույցը
«Հայ վրացական կամուրջներ» նախագծի շրջանականերում մասնակցություն համերգների, հանդիպումների (քանի որ դրանք իրականացվում են կրթահամալիրի օրացույցով, համույթը տարեթիվ չի կարող ներկայացնել)
Սեպտեմբերի 24 — 25 հոկտեմբերի՝ Կոմիտասյան օրերին կրթահամալիրի Ձայնադարանը համալրել «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրություն» նախագծով երգերի նոր ձայնագրություններով՝ կրթահամալիրում ներկայանալով ինչպես այդ, այնպես էլ նախորդ տարիներին կատարված մի քանի սիրված, տարածված երգերով
Դեկտեմբերի 3 — 28՝ մասնակցություն «Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգին
Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ — հոգևոր, Սուրբ ծննդյան երգերի կատարում
Հունվարի 8 — 25՝ Ազգագրական ձմեռային փառատոն — համույթ լաբորատորիան ներկայանում է որպես ազգագրական ձմեռային փառատոնի կազմակերպիչ
Մարտի 25 — 30` Ազգագրական գարնանային փառատոն — համույթ-լաբորատորիան ներկայանում է որպես ազգագրական գարնանային փառատոնի կազմակերպիչ
Ապրիլի 8-14՝ վրացերենի օրեր կրթահամալիրում. «Հանրակրթական կամուրջներ» նախագծերի ստուգատեսին համույթ-լաբորատորիան ներկայանում է նոր վրացական երգերի կատարմամբ
Մայիսի 13-17՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաքին համույթ-լաբորատորիան ներկայանում է հաշվետվությամբ
Մայիսի 29 — հունիսի 14 — նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատես-փառատոներ — համույթ-լաբորատորիան ներկայանում է տարվա կատարած աշխատանքների հաշվետու համերգ-հանդիպումով
Հուլիսի 27 — «Բրոյի-բրոյի. Սեյրան Ավագյանի հետ» — համույթ-լաբորատորիան ներկայանում է որպես կազմակերպիչ
Այս ուսումնական տարում համույթն իր կազմի մեջ ընդգրկում է սովորողներ, որոնք կարող են մասնագետ երաժիշտների հետ կատարել ստեղծական, հետազոտական աշխատանք:
Համույթի կազմը
marine_erg@mskh.am — Մարինե Մկրտչյան՝ համույթ — լաբորատորիայի ղեկավար
arpine.kirakosyan.91@mail.ru — Արփինե Կիրակոսյան
karapetyan-nelly@list.ru — Նելլի Կարապետյան
nelli76@mskh.am — Նելլի Հարությունյան
s.margaryan@mskh.am — Սյուզի Մարգարյան
a.shushan@mskh.am — Շուշան Ադամյան
m-nare@mskh.am — Նարե Մամիկոնյան
a.yeritsyan@mskh.am — Աննա Երիցյան
mariam-mnacakanyan@mskh.am — Մարիամ Մնացականյան
s.grigoryan@mskh.am — Սոֆյա Գրիգորյան
marishokv@gmail.com — Մարինե Ոսկանյան