Month: Ноябрь 2016
Երգում ենք հատված Պատարագից
«Սեբաստացիներ» վոկալ համույթը Պատարագին մասնակցելու է Գրիգորիս Պահլավունու «Ո՜վ, զարմանալի» շարականի կատարմամբ (քառաձայն տարբերակ):
Ով զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ.
Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ:
Գետ, մի զարհուրիր, քո Արարիչն եմ ես.
Եկեալ մկրտիմ եւ լւանամ զմեղս:
Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ
«Սեբաստացիներ» վոկալ համույթը Ա. Բաբաջանյան համերգասրահում Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ համատեղ համերգին ներկայացավ Սայաթ Նովային «Դուն էն հուրին իս» երգով: Читать далее…
Սեբաստացիական օրերի ծիսական շաբաթ
Մարմարյա սրահի մեծ տոնակատարությանը ներկայացրեցինք աշխատանքային «Էրիշտայի երգ» և «Մեր գեղը» հայկական ազգային երգերի բազմաձայն մշակումը:
Կոմիտասի գրառած երգերի ներկայացում
«Սեբաստացիներ» վոկալ համույթը, բացի ազգային երգերի բազմաձայն մշակումներից, իր վրա է վերցրել նաև Կոմիտասի գրառած ազգային երգերի կատարումները : Այս անգամ ներկայացվեց 8 նոր կատարում, որոնցից ընդհանուր կատարման համար ենթակա երգերը կկատարվեն նախ կրթահամալիրում, ապա՝ կտարածվեն: Երգերից երկուսը հետազոտական աշխատանքի արդյունքում են գրառվել՝ «Էլու յար», «Ելի, յաման, յար ջան, օ՜յ, օ՜յ», մյուսները՝ Կոմիտասի 11-րդ հատորից:
Մենք չենք համարձակվում գնահատական տալ, միայն համոզված ենք, որ կատարվող աշխատանքը կարևոր է: Աշխատանքը շարունակական է, յուրաքանչյուր նոր երգ հետագայում ձայնագրվում է և ներկայացվում Ձայնադարանում: