Month: Ноябрь 2017
«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգ
«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգին «Սեբաստացիներ» վոկալ համույթը պատրաստվում է ներկայացնել ջրի, ծովի, անձրևի աստվածուհի Ծովինարին (Նար, Նուրին) նվիրված «Նար» երգերի շարով:
Համույթի առաջիկա երգացանկի մշակում
Հաշվետվություն — Սեպտեմբերից նոյեմբեր համույթը մասնակցել է.
«Հայ-վրացական կամուրջներ» նախագծի մեկնարկ Գյումրիում
Համերգ-միասնական սեմինար պարապմունք
Կոմիտասյան օրեր. Կոմիտասի գրառած երգերի նոր ձայնագրություններ
Համերգ շրջանավարտների մասնակցությամբ
Մեդիաուրբաթ — համերգ կրթական կասկադում
Համայնքային ցնծություն եկեղեցու բակում
«Գեղարվեստը կրթահամալիրում» կրթահամալիրի տոնին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայանում է ջրի, ծովի, անձրևի աստվածուհի Ծովինարին (Նար, Նուրին) նվիրված «Նար» երգերի շարով:
Համույթը կատարում է ազգային երգերի նոր մշակումներ.
Ազգային երգերի շար — «Սև գյուլի», «Է՜յ, տնավեր չէլած», «Կայնի, Արազն անցի»
«Յար, մի գնա յայլեն»
«Աման, աման, Դերիկո յար»
Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» հոգևոր շարականը
Ծագումն հրաշալի, որ անյայտ էր ի մէնջ.
եւ բանըն հայրական անըմբռնելի,
հուր փայլակնացեալ եւ ի մարմնի բնակեցաւ
անվընաս պահելով զարարածս ամենայն.
Ծագումն հրաշագործ, որ ի կուսէն ծագեցաւ,
ճառագայթելով զարարածս ամենայն.
երկինըք ցնծային եւ երկիրս ուրախանայր.
եւ Քրիստոս Աստուած ընդ մարդկան շըրջեցաւ.
Առ քեզ ապաւինիմք ամենասըրբուհի.
գերագոյն եւ հրաշալի եւ բաշխող բարութեանց.
աղբիւր ես ծարաւեաց եւ հանգիստ աշխատելոց.
եւ եղեր վերընկալ աստուածային բանին:
Համայնքային ցնծություն եկեղեցու բակում
Ինչպես մեդիաուրբաթին, այնպես էլ Սեբաստացու օրերի համայնքային տոնին «Սեբաստացիներ» վոկալ համույթը օգնեց տոնակատարության մասնակիցներին՝ կատարելով պարերգեր, որոնց ուղեկցությամբ կատարվեցին պարերը:
Դուրու Օրսի հետ նախօրոք աշխատել էինք կլարնետով պարերգերի կատարման ուղղությամբ: Բարեխիղճ, աշխատասեր երաժիշտ է, կարողացավ կարճ ժամանակում սովորել և նվագել 7 պարերգ, որոնք էլ կատարեց մեզ հետ:
Մեդիաուրբաթ — համերգ կրթական կասկադում
Մեդիաուրբաթ — համերգ կրթական կասկադում
«Սեբաստացիներ» վոկալ համույթը կատարեց պարերգեր, որոնց ուղեկցությամբ կրթական կասկադի տարածքում գտնվող ներկաները պարեցին՝ միաժամանակ իրենց երգով ձայնակցելով:
Նախկին սեբաստացի չկա
Սեբաստացու օրերին «Սեբաստացիներ» վոկալ համույթը, «Սեբաստացիներ» մանկական երգչախումբը մեծ սիրով սովորեցին և շրջանավարտների համերգ — հանդիպմանը ներկայացրեցին կրթահամալիրի շրջանավարտ Դավիթ Բալասանյանի «Գարուն» խմբերգը, որը հեղինակը ստեղծել էր 1996թ.-ին, երբ սովորում էր 6-րդ դասարանում: Հաճելի անակնկալ մատուցեց Դավիթը՝ նվագակցելով երգչախմբին: Ստեղծագործական բեղուն ճանապարհ քեզ՝ ստեղծագործ մարդ: