Месяц: Март 2019

Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Posted on

Image-1

Մարտի 27-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էր այցելել Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը՝ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յոգեշվար Սանգվանը, նորանշանակ փոխդեսպան պարոն Շամբհու Ամիտաբհը և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի գլխավոր քարտուղար` Լուսինե Թորոյանը: Նրանք կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանին նվիրեցին հնդկական մշակույթի և պատմության մասին գրքեր՝ անգլերեն և հնդկերեն: Այսուհետ կրթահամալիրի գրադարանում կգործի հնդկական գրականության անկյուն, որը պարբերաբար կհամալրվի համապատասխան գրականությամբ: «Ակներ», «Սեբաստիո», «Սեբաստացիներ» համույթները սիրով ներկայացրեցին հայ ազգային երաժշտական նմուշներ :

Երգեցիկ մանկավարժությամբ, հայրենաճանաչողությամբ՝ Արագածոտնի մարզում

Posted on Updated on

Երգեցիկ մանկավարժությամբ, հայրենաճանաչողությամբ՝ Արագածոտնի մարզում

Կրթամշակութային հայրենագիտական արշավ

«Սեբաստացիներ» վոկալ համույթը ազգային գիտակցությամբ ճամփորդություններին ազգային կոլորիտով համով, հոտով տարածում է մեր ազգի ստեղծած պարերգերը՝ ներքաշելով մեծից փոքր իր երգի, պարի մեջ, վարակելով էն համով ու հոտով, որով ստեղծվել ու կատարվել են դրանք: