Month: Сентябрь 2021

Ուսումնառության առաջին շրջան, հոկտեմբեր 

Posted on Updated on

«Սեբաստացիներ» վոկալ համույթ, 2021 — 2022 ուստարի ,
2020-2021 ուստարի, «Սեբաստացիներ» վոկալ համույթի կազմը

Ուսումնառության առաջին շրջան, հոկտեմբեր 

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

Կատարվող աշխատանք

  • հայկական ժողովրդական կատակերգ՝  «Դան, դան, դանեդան» — քառաձայն մշակում, ուսուցում, կատարում
  • հայկական ժողովրդական կատակերգ՝ «Հոպ, շուրմա» — քառաձայն մշակում, ուսուցում, կատարում
  • երգացանկի մշակված երգերի վերամշակում, կատարում

Պարապմունքների օր, ժամ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14.30 —  5, 6, 12, 13, 19, 20, 26, 27

Պարապմունքի վայրը՝ Մայր դպրոց, երգի սրահ

Ուսումնառության առաջին շրջան. սեպտեմբեր

Posted on Updated on

«Սեբաստացիներ» վոկալ համույթ, 2021 — 2022 ուստարի
2020-2021 ուստարի, «Սեբաստացիներ» վոկալ համույթի կազմը

Ուսումնառության առաջին շրջան, սեպտեմբեր 

Սեպտեմբեր ամսվա նախագծեր

«Հակաբացիլ հայ ազգային երգ»

«Հակաբացիլ Կոմիտաս»

«Ուսումնական ժամերգություն»

Կատարվող աշխատանք

Նախագծերին զուգահեռ կրկնվում են նախորդ տարիներին մշակված, բազմաձայնեցրած նյութերը

Պարապմունքների օր, ժամ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14.30 — 1, 7, 8, 14, 15, 21, 22, 28, 29

Պարապմունքի վայրը՝ Մայր դպրոց, երգի սրահ

«Հակաբացիլ հայ ազգային երգ» նախագիծ

Posted on Updated on

«Հակաբացիլ հայ ազգային երգ» նախագիծ

Նախատեսված է

Կրտսեր, Ավագ, Միջին դպրոցների, Քոլեջի սովորողների, դասավանդողների, ծնողների, այլ ունկնդիրների համար

Մասնակիցներ՝

«Սեբաստացիներ» վոկալ համույթ, այլ անձինք

Իրականացման տևողությունը՝

Նախագիծը անընդհատ է և շարունակական, ընտրված ազգային երգերը, որոնց թվին են պատկանում Կոմիտասի գրառած, վերականգնված երգերը, կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի մեներգիչները, ինչպես նաև ազգային երգը բնական, մաքուր կատարող անձինք, իսկ բազմաձայն տարբերակը՝ համույթը: 

Նպատակը՝

  • ազգային երաժշտական ժառանգության տարածում
  • ստեղծական երաժշտական մտածողության զարգացում
  • մասնագիտական զարգացման և ինքնակրթության ապահովում

Խնդիրները՝

  • Կոմիտասի թողած երաժշտական ժառանգության ուսումնասիրություն
  • հայտնաբերված հայ ազգային երգերի ուսումնասիրություն
  • երգի կատարման ձևի ընտրություն (միաձայն՝ մեներգիչ. բազմաձայն՝ համույթ)
  • ստեղծագործական երևակայության զարգացում

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

Վոկալ մաքուր երգեցողություն, ազգային երգին բնորոշ հնչերանգով կատարման հմտություն, գեղեցիկ տեմբր

Նախագծի ընթացքում նախատեսվում է`

Հետազոտության արդյունքում ազգային, այդ թվում Կոմիտասի գրառած, նոր երգերի հայտնաբերում, վերականգնում, մշակում, կատարում 

Անհրաժեշտ գործիքները՝

Տեսագրող, ձայնագրող սարքեր

Կիրառվող մեթոդները՝

Համագործակցային, խմբային , հետազոտական — որոնողական գործունեություն 

Ուսումնական գրականություն, այլ ռեսուրսներ

Կոմիտասի հատորներ (հատկապես՝ 9, 10, 11, 12), ազգային երգեր գրառած այլ հեղինակների գրքեր, ձայնագրություններ, տեսագրություններ,

Նախագծի իրականացման ընթացքը 

Համույթը հետազոտական աշխատանքի արդյունքում գտնում է ազգային երգեր, երգը ամբողջական տեսքի բերում, որոշում կատարման ձևը: Յուրաքանչյուր երգ անցնում է կատարման իր ճիշտ ձևն ընտրելու ուղին:  Որոշում են՝ հարմա՞ր նյութ է բազմաձայնեցման համար, թե՞ այն միաձայն կատարման համար ավելի ճիշտ է, ձայները կարող են ծածկել մեղեդային կառույցի խորությունը, յուրահատկությունը: Կատարման ձևը որոշելուց հետո, եթե երգը կատարվելու է միաձայն, որոշվում է կատարողը: Ընդհանուր կատարման համար նախատեսված երգը բազմաձայնեցվում է բոլորի կողմից: Երգի մշակման ընթացքում այն անընդհատ փոփոխության է ենթարկվում, մինչև ընդունում է վերջնական տեսք:
Երգերը ձայնագրվում են կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում, կրթահամալիրի լոգոյով դառնում տեսաերիզ և տարածվում (կրթահամալիրի Ձայնադարան, YouTube, Ֆեյսբուք և այլն):

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություններ, համագործակցություններ, կրթական փոխանակումներ

Ճամփորդությունները կախված են նրանից, թե որտեղ է գտնվում այն անձը, անձիք, որոնց հետ համագործակցելու արդյունքում նոր նյութեր են գրառվելու, ձայնա — տեսագրվելու:

Նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Աշխատանքին միանան ազգային արժեքները իմացող, գնահատող անձինք

Նախագծի ամփոփում, գնահատում, արդյունքների հրապարակում, տարածում

Համույթը  ստեղծում է Կոմիտասի ժառանգած և այլ աղբյուրներից վերցրած երգերից կազմված երգացանկ, որը ներկայացվում է հասարակությանը՝ ելույթների, համերգի, ձայնագրության միջոցով:

Նախագծով կատարված աշխատանքի արդյունքներ

Մանկախաղաց թռնոցիների փաթեթ

Ազգային երգերի փաթեթ 1

Ազգային երգերի, մանկախաղաց թռնոցիների փաթեթ 2

Ծրագրային երգեր «Կաքավիկ» երգարանից. փաթեթ 1

Կոմիտասի գրառած երգերի նոր ձայնագրություններ

Օրորոցայիններ

Ազգային պարերգեր

Խաղողաքաղի, խաղող ճզմելու ծիսական երգեր