Month: Май 2021

Ուսումնառության երրորդ շրջան, մայիս. ամփոփում

Posted on

Ուսումնառության երրորդ շրջան, մայիս. ամփոփում

1.  «Խաղում ենք համբարձում» նախագծով 

«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի անդամները  տարբեր հարթակներում իրականացրեցին Համբարձման ծեսը՝ ծիսական գործողություններով, երգերով, պարերգերով, խաղերով:

2.  Ծիսական ուրբաթ-համերգներ

Համբարձման ծիսական ուրբաթ, որի կազմակերպիչն ու գլխավոր ծիսարարն էր «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիան:
Իրականացվեց  Համբարձման ծես՝ ծաղկահավաքով, ծաղկեպսակներով, գովքով, բախտագուշակությամբ:

Նախապատրաստական աշխատանքներ

«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի անդամները, ուսումնասիրելով  Համբարձման  ծեսը, որոշեցին ծիսակարգի ներկայացման ձևը, ընտրեցին ծիսական, ազգային նյութերը, յուրաքանչյուր դպրոց որոշեց իր առանձին ներկայացման ձևը: Ծիսական խմբերը ծիսական պարագաներով, ծիսական, ազգային երգերով շատ սահուն ներառվեցին ծիսատոնական ընթացքի մեջ և, միմյանց լրացնելով, օգնելով, ստեղծեցին սիրուն տոնախմբություն: Ճաշակով ձևավորված ծիսական կաթնապուրն էլ լրացրեց իսկապես ազգային համ ու հոտով  լցված մթնոլորտը: Читать далее…

Ուսումնառության չորրորդ շրջան. հունիս ամսվա նախագծեր

Posted on Updated on

«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիա. Ուսումնառության չորրորդ շրջան. հունիս  ամսվա նախագծեր

1.  «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» ,  «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով՝

  • Մովսես Խորենացի՝ «Մեծացուսցե անձն իմ ըզՏեր»
  • Մովսես Խորենացի՝ «Խորհուրդ մեծ և սքանչելի»
  • Անհայտ հեղինակ՝ «Խնկի ծառին նման ես»

Խմբերգերի ուսուցում, կատարում

  • «Նար» երգերի շարան — ջրի, անձրևի աստծուն՝ Ծովինարին (Նար) նվիրված հայ ազգային երգերի շարանի կազմում, ուսուցում
  • «Yesterday» Բիթլզ խմբի երգերից — քառաձայն մշակում

2.  Համագործակցային աշխատանք

Համույթ — լաբորատորիայի անդամների  համագործակցային աշխատանքի  արդյունքի ներկայացում

  • «Սեբաստացիներ» մանկական, Հարավային (երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան), Արևմտյան (երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան), Հյուսիսային (երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան) դպրոցների հանրակրթական ուսումնական երգչախմբերը միացյալ ստեղծել և ներկայացնում են  «Ազգային մանկական օպերա՝ Զըմփիկ, զըմփիկ» :

3.  «Ուսումնական նյութերի ձայնագրություն»  նախագծով՝ հետազոտական աշխատանքի արդյունքում առկա նոր ազգային երգերի կատարում, ձայնագրում 

Ուսումնառության չորրորդ շրջան, հունիս. ժամանակացույց

Posted on Updated on

161966413_783363509229130_3159490634986993504_o

2020-2021 ուստարի, «Սեբաստացիներ» վոկալ համույթի կազմը

Հունիս ամսվա նախագծեր

Պարապմունքների օր, ժամ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14.30 — 1, 2, 8, 9, 15, 16, 22, 23, 29, 30

Պարապմունքի վայրը՝ Մայր դպրոց, երգի սրահ

Որտեղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհք, քեզ ենք գալիս… Ուրբաթ-համերգ, մայիսի 7, 2021թ․

Posted on Updated on

Համբարձման ծիսական ուրբաթ, որի կազմակերպիչն ու գլխավոր ծիսարարն էր «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիան:
Իրականացվեց  Համբարձման ծես՝ ծաղկահավաքով, ծաղկեպսակներով, գովքով, բախտագուշակությամբ:

Նախապատրաստական աշխատանքներ

«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիայի անդամները, ուսումնասիրելով  Համբարձման  ծեսը, որոշեցին ծիսակարգի ներկայացման ձևը, ընտրեցին ծիսական, ազգային նյութերը, յուրաքանչյուր դպրոց որոշեց իր առանձին ներկայացման ձևը: Ծիսական խմբերը ծիսական պարագաներով, ծիսական, ազգային երգերով շատ սահուն ներառվեցին ծիսատոնական ընթացքի մեջ և, միմյանց լրացնելով, օգնելով, ստեղծեցին սիրուն տոնախմբություն: Ճաշակով ձևավորված ծիսական կաթնապուրն էլ լրացրեց իսկապես ազգային համ ու հոտով  լցված մթնոլորտը:

Արևմտյան դպրոցի 1 — 3-րդ դասարանների երաժշտության ընտրությամբ գործունեության խմբերի «Մութուլուսին, բարի լուսուն Հազարան Հավքը երգեց» երաժշտախաղային հանդիպում

Posted on Updated on

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան 16-րդ հավաք 

«Սեբաստացիներ» վոկալ համույթի մշակած  «Ազգային մանկական երգ ու խաղ» նախագծով  մայիսի 5-ին կայացավ Արևմտյան դպրոցի 1 — 3-րդ դասարանների երաժշտության ընտրությամբ գործունեության խմբերի «Մութուլուսին, բարի լուսուն Հազարան Հավքը երգեց»  երաժշտախաղային հանդիպում (երաժշտության դասավանդողներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Թևանյան)

Մայիսյան 16-րդ հավաք. «Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային, Արևմտյան դպրոցների ուսումնական երգչախմբերի երաժշտախաղային հանդիպում

Posted on Updated on

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական մայիսյան 16-րդ հավաք. 

«Սեբաստացիներ» վոկալ համույթի կողմից մշակված նախագծով («Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց»)՝  «Սեբաստացիներ» մանկական, Հյուսիսային, Արևմտյան դպրոցների ուսումնական երգչախմբերի երաժշտախաղային հանդիպում

«Հազարան Հավք» -ով,   Մութուլուսին, բարի լուսուն Հազարան Հավքը երգեց…   խորագրով՝

մայիսի 6-ին, ժամը 13.30-ին հրավիրում ենք Հյուսիսային դպրոցի ներքին բակ: Միասին կերգենք,  կխաղանք «Զմփիկ, զմփիկ» մանկական ազգային երաժշտախաղային ներկայացումը:

Մասնակիցներ՝

«Սեբաստացիներ» մանկական (Մարինե Մկրտչյան), Հյուսիսային (Հասմիկ Մաթևոսյան), Արևմտյան (Սեդա Թևանյան) դպրոցների ուսումնական երգչախմբեր

Ծրագրում Читать далее…