Month: Апрель 2021
Ուսումնառության երրորդ շրջան, մայիս. ժամանակացույց
2020-2021 ուստարի, «Սեբաստացիներ» վոկալ համույթի կազմը
Պարապմունքների օր, ժամ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14.30 — 4, 5, 11, 12, 18, 19, 25, 26
Պարապմունքի վայրը՝ Մայր դպրոց, երգի սրահ
Ուսումնառության երրորդ շրջան. մայիս ամսվա նախագծեր
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիա. Ուսումնառության երրորդ շրջան. մայիս ամսվա նախագծեր
1. «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն» նախագծերով՝
- Մովսես Խորենացի՝ «Խորհուրդ մեծ և սքանչելի»
- Անհայտ հեղինակ՝ «Խնկի ծառին նման ես»
- «Նար» երգերի շարան — ջրի, անձրևի աստծուն՝ Ծովինարին (Նար) նվիրված հայ ազգային երգերի շարանի կազմում, ուսուցում
- «Yesterday» Բիթլզ խմբի երգերից — քառաձայն մշակում
2. Համագործակցային աշխատանք
Համույթ — լաբորատորիայի անդամների համագործակցային աշխատանքը շարունակվում է
- «Սեբաստացիներ» մանկական, Հարավային (երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան), Արևմտյան (երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան), Հյուսիսային (երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան) դպրոցների հանրակրթական ուսումնական երգչախմբերը միացյալ ստեղծում և ներկայացնում են «Ազգային մանկական օպերա՝ Զըմփիկ, զըմփիկ» :
3. «Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագծով՝ հետազոտական աշխատանքի արդյունքում առկա նոր ազգային նյութերի կատարում, ձայնագրում
«Ազգային, մանկական երգ ու խաղ» նախագիծ
«Ազգային, մանկական երգ ու խաղ» նախագիծ
Նպատակ
- երգի, խաղի, խաղ — ներկայացման միջոցով երաժշտական նյութի յուրացում
- ազգային մշակութային ժառանգության յուրացում
Խնդիր
- գտնել նոր ձևեր, միջոցներ
- համադրել երգն ու խաղը այնպես, ինչպես այն կա մանկան իրական կյանքում
- ազատ, անկաշկանդ կատարումներով սովորողների հետ ստեղծել բնական ազգային երգ — խաղային միջավայր
- ռիթմիկ նվագակցությամբ ուղեկցել երաժշտական նյութը`օգտագործելով բնական, հարվածային և շրխկան նվագարաններ
Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը
Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:
Մասնակիցների տարիքային խումբը
Կրտսեր դպրոցի 1 — 5-րդ դասարանի սովորողներ
Ընթացք
- երգի, խաղի ընտրություն, ուսուցում, կատարում
- երգերի համար փնտրել, գտնել նաև բանավոր խոսքի նմուշներ` ասիկներ, ասացվածքներ, թևավոր խոսքեր կամ համապատասխան խաղ
- օգտագործել «բնական», հարվածային, շրխկան նվագարաններ,
- աշխատանքի ընթացքում սովորողների հետ գտնել այն լուծումները, որոնք կօգնեն ինչպես երգի արագ և արդյունավետ յուրացմանը, այնպես էլ այն խաղային, հետաքրքիր լուծումներով, խաղերի հետ համադրելով, խաղ-ներկայացման վերածելը
Արդյունք
Սովորողները լիարժեք յուրացնում են նյութը, կարողանում են երգով խաղալ, խաղալով` երգել: «Բնական», հարվածային, շրխկան նվագարաններով կարողանում են ստեղծել ռիթմիկ նվագակցություն: Յուրացրած նյութը կարողանում են կատարել բակում, բնության գրկում: Նրանք դառնում են ազգային, մանկական, բակային խաղերն իմացող, տարածող: