Month: Март 2017
«Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացնում է «Հակաբացիլ հայ ազգային երգ» նախագիծը
«Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացնում է «Հակաբացիլ հայ ազգային երգ» նախագիծը
«Սեբաստացիներ» վոկալ համույթը իր ներկայացրած «Հակաբացիլ հայ ազգային երգ» նախագծով աշխատում է իր ընտրած երգացանկի երգերի մշակման, կատարման վրա: Համույթը նախատեսում է «Հակաբացիլ Կոմիտաս» նախագծի օրերին ներկայանալ փոքր համերգային ծրագրով, որտեղ կներկայացնի Կոմիտասի գրառած, վերականգնած, ինչպես նաև՝ այլ ազգային երգերի միաձայն, բազմաձայն կատարումներ:
Նախագիծ. «Հակաբացիլ հայ ազգային երգ»
Նախագիծ. «Հակաբացիլ հայ ազգային երգ»
Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը
Նախագիծը անընդհատ է և շարունակական, ընտրված ազգային երգերը, որոնց թվին են պատկանում Կոմիտասի գրառած, վերականգնված երգերը, կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի մեներգիչները, իսկ բազմաձայն տարբերակը՝ համույթը:
Նախագծի նպատակը
- ստեղծական երաժշտական մտածողության զարգացում,
- մասնագիտական զարգացման և ինքնակրթության ապահովում,
- Ազգային երաժշտական ժառանգության տարածում:
Խնդիրները
- Կոմիտասի թողած երաժշտական ժառանգության ուսումնասիրություն,
- հայտնաբերված հայ ազգային երգերի ուսումնասիրություն,
- երգի կատարման ձևի ընտրություն (միաձայն՝ մեներգիչ. բազմաձայն՝ համույթ)
- ստեղծագործական երևակայության զարգացում,
Ընթացքը
Յուրացնել ընտրած երգը, որոշել՝ հարմա՞ր նյութ է բազմաձայնեցման համար, թե՞ այն միաձայն կատարման համար ավելի ճիշտ է, ձայները կարող են ծածկել մեղեդային կառույցի խորությունը, յուրահատկությունը: Կատարման ձևը որոշելուց հետո երգը ենթարկել համապատասխան երաժշտական մշակման, սովորել, կատարել:
Արդյունքները
Համույթը ստեղծում է Կոմիտասի ժառանգած և այլ աղբյուրներից վերցրած երգերից կազմված երգացանկ, որը ներկայացնում է հասարակությանը՝ ելույթների, համերգի միջոցով:
Տիգրան Հայրապետյան. հասարակագիտական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
«Սեբաստացիներ» վոկալ համույթը մեծ սիրով իր կատարումները նվիրեց Տիգրան Հայրապետյանին, նրա հարազատներին, համախոհներին, ընկերներին:
http://mskh.am/am/68784 , http://tv.mskh.am/?p=16009 : Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
«Աիդա Պետրոսյան» թատրոն-սրահի նորամուտ
«Սեբաստացիներ» վոկալ համույթը սիրով ներկայացավ «Աիդա Պետրոսյան» թատրոն-սրահի նորամուտին:
Նախագիծ. «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց
Նախագիծ. «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց
Թեման
«Սեբաստացիներ» վոկալ համույթ
Նպատակը
- վոկալ համույթը՝ ազգային երգերը տարածելու միջոց
- մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց
Մասնակիցներ
Կրթահամալիրի երաժշտության և այլ դասավանդողներ
Ընթացքը
Համույթն ունի ղեկավար (Մարինե Մկրտչյան), որը ընտրում է ազգային երգերը և բազմաձայնեցնում: Բազմաձայնեցումը կատարվում է Կոմիտասի բազմաձայնեցման սկզբունքով՝ ձայնամասերը հիմնականում ազգային երգերի մեղեդային կառույց ունեն, որոնց համատեղ հնչողությունը հարմոնիկ է: Նյութը հիմնականում ներկայացնում է համույթի ղեկավարը, առաջարկում է բազմաձայնության իր տարբերակը: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուրն արտահայտում է իր կարծիքը, առաջարկում ձայնամասի փոփոխության ենթարկած տարբերակ կամ նոր ձայնամաս: Միասին ունկնդրելով, ընտրում են այն տարբերակը, որն ավելի համապատասխան է տվյալ երգի հարմոնիկ կառույցին: Նույն սկզբունքով փոփոխության է ենթարկվում նաև երգի կառույցը, հատված-հատված երգելով և համադրելով, մշակում են ձայնամասերը: Բազմիցս երգելուց ու լսելուց հետո, երգը վերջնական տեսքի բերելով, սովորում են ձայնամասերն ու կատարում:
Վոկալ համույթը իրականացնում է նաև «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագիծը: Կոմիտասի գրառած, չկատարված երգերը կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի մեներգիչները: Երգերը ընտրում և վերականգնում է համույթի ղեկավարը, մեներգիչները փորձում են՝ որ երգն է «իրենցը», որն է համապատասխան իրենց խառնվածքին, ձայնին, որն է հարազատ: Վերականգնված երգերը ուսուցանում է համույթի ղեկավարը, քանի որ յուրաքանչյուր երգ պահանջում է կատարման իր ձևը, միասին գտնում են այն ու կատարում: Համույթի անդամները ունկնդրում են, հայտնում իրենց կարծիքը, որից հետո միայն ներկայացվում է հանրությանը:
Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
Աշխատանքը անընդհատ է, շարունակական և անժամկետ:
Արդյունքները
- համույթը կազմում է իր երգացանկը և ելույթներով հանդիսանում կրթահամալիրում, այլ բեմահարթակներում՝ տարածելով ազգային երգը,
- կատարում է ձայնագրություններ, որոնք տարածում է ինչպես կրթահամալիրի կայքի, այնպես էլ աուդիոձայնագրությունների, տեսագրությունների միջոցով: