Month: Февраль 2021

Փետրվար. արդյունքների ամփոփում

Posted on Updated on

Փետրվար. արդյունքների ամփոփում

1.  «Սեբաստացիներ» համույթ — լաբորատորիայի անդամները կատարել են հայ ազգային երգերի բազմաձայն մշակումներ

  • «Բոբիկ ջուր մի էրա» հայ ազգային երգի քառաձայն մշակում
  • «Հոպ շուրմա, թոպ շուրմա», «Դան, դան, դանեդան» հայ ազգային երգերի քառաձայն մշակում

2.  Համագործակցային աշխատանք

Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց»  նախագծով  «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք»  ուրբաթ — համերգին  Կոմիտասի «Այ ինդիլո» բազմաձայն խմբերգի ձայնամասերը լաբորատորիայի երաժիշտները ուսուցանել էին իրենց երգչախմբերին — Սեդա Թևանյանը՝ երկրորդ, Մարիամ Մնացականյանը՝ առաջին: Եվ՛ ուսուցման, և՛ կատարման ընթացքում օգնեցին սրահին, որով և ավելի դյուրին ու սահուն դարձրին երգի ուսուցումն ու կատարումը:
Համագործակցությունը շարունակվելու է նաև գալիք ամիսներին, որի ընթացքում ուսուցանվելու են մանկական «Զմփիկ, Զմփիկ» ազգային օպերայի առանձին երգերի ձայնամասերը: Կարծում ենք՝ մայիսին կավարտենք աշխատանքը և կներկայացնենք՝ ազգային երգ ու խաղով:

Ուսումնառության երրորդ շրջան, մարտ

Posted on

2020-2021 ուստարի, «Սեբաստացիներ» վոկալ համույթի կազմը

Մարտ ամսվա նախագծեր

Պարապմունքների օր, ժամ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14.30 — 2, 3, 9, 10, 16, 17, 23, 24, 30, 31

Պարապմունքի վայրը՝ Մայր դպրոց, երգի սրահ

Ուսումնառության երրորդ շրջան. մարտ ամսվա նախագծեր

Posted on Updated on

«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիա. Ուսումնառության երրորդ շրջան. մարտ ամսվա նախագծեր

1.  «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» ,  «Ուսումնական ժամերգություն»  նախագծերով՝

  • Մովսես Խորենացի՝ «Մեծացուսցե անձն իմ ըզՏեր»

2.  «Հոպ, շուրմա», «Դան, դան, դանեդան» հայ ազգային երգերի բազմաձայն մշակում, կատարում

3.  Համագործակցային աշխատանք

Համույթ — լաբորատորիայի անդամների համագործակցային աշխատանք

  • «Սեբաստացիներ» մանկական, Հարավային (երաժշտության դասավանդող՝ Մարիամ Մնացականյան), Արևմտյան (երաժշտության դասավանդող՝ Սեդա Թևանյան), Հյուսիսային (երաժշտության դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան) դպրոցների հանրակրթական ուսումնական երգչախմբերը միացյալ ստեղծում և ներկայացնում են  «Ազգային մանկական օպերա՝ Զըմփիկ, զըմփիկ» :

3.  «Ուսումնական նյութերի ձայնագրություն»  նախագիծ