Համույթի առաջիկա երգացանկի մշակում

Posted on Updated on

Հաշվետվություն — Սեպտեմբերից նոյեմբեր համույթը մասնակցել է.

«Հայ-վրացական կամուրջներ» նախագծի մեկնարկ Գյումրիում

Համերգ-միասնական սեմինար պարապմունք

Կոմիտասյան օրեր. Կոմիտասի գրառած երգերի նոր ձայնագրություններ

Համերգ շրջանավարտների մասնակցությամբ

Մեդիաուրբաթ — համերգ կրթական կասկադում

Համայնքային ցնծություն եկեղեցու բակում

«Գեղարվեստը կրթահամալիրում» կրթահամալիրի տոնին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայանում է ջրի, ծովի, անձրևի աստվածուհի Ծովինարին (Նար, Նուրին) նվիրված «Նար» երգերի շարով:

Համույթը կատարում է ազգային երգերի նոր մշակումներ.

Ազգային երգերի շար — «Սև գյուլի», «Է՜յ, տնավեր չէլած», «Կայնի, Արազն անցի»
«Յար, մի գնա յայլեն»
«Աման, աման, Դերիկո յար»

Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» հոգևոր շարականը

Ծագումն հրաշալի, որ անյայտ էր ի մէնջ.
եւ բանըն հայրական անըմբռնելի,
հուր փայլակնացեալ եւ ի մարմնի բնակեցաւ
անվընաս պահելով զարարածս ամենայն.

Ծագումն հրաշագործ, որ ի կուսէն ծագեցաւ,
ճառագայթելով զարարածս ամենայն.
երկինըք ցնծային եւ երկիրս ուրախանայր.
եւ Քրիստոս Աստուած ընդ մարդկան շըրջեցաւ.

Առ քեզ ապաւինիմք ամենասըրբուհի.
գերագոյն եւ հրաշալի եւ բաշխող բարութեանց.
աղբիւր ես ծարաւեաց եւ հանգիստ աշխատելոց.
եւ եղեր վերընկալ աստուածային բանին:

Оставьте комментарий