«Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայանում է հոգևոր շարականով

Posted on Updated on

Կրթահամալիրային ծրագիր. «Իրիկնային պարբերական ժամերգություն Սուրբ Աննա եկեղեցում»
Ծրագրում՝ մեներգային, խմբերգային, գործիքային, վոկալ-գործիքային կատարումներ, հոգևոր ընթերցում, հոգևորականի քարոզը:
«Սեբաստացիներ» վոկալ համույթը յուրացնում է Գրիգորիս Պահլավունու «Ով զարմանալի» հոգևոր շարականը:

Реклама

Մայիսյան աշխատանքի ծրագիր

Posted on

Մայիսյան աշխատանքի ծրագիր

«Սեբաստացիներ» վոկալ համույթը պատրաստվում է «Ուսումնական պատարագ» նախագծին, կատարման համար նախատեսված հատվածներ

  • Այսօր ժողովեալք — էջ 8
  • Գոհանամք ըզՔեն — էջ 33
  • «Հայ-վրացական կամուրջներ» նախագծով վրացական «Դարի, դուրի, դալալե» երգի բազմաձայնեցում, ուսուցում, կատարում:
  • Գրիգորիս Պահլավունի, «Ով զարմանալի» շարականի ուսուցում, կատարում — քառաձայն մշակում

Հարսանեկան ծիսական երգերի մշակում. պրեզենտացիա

Posted on Updated on

img_1747

Համույթը «Հարսնուկ եմ» և «Վեր էլի, հա~յ, վեր էլի» հարսանեկան ծիսական երգերի մշակումը ներկայացրեց մարտի 21-ին  «Ձոն Տիգրան Հայրապետյանին»  ամենամյա մրցանակաբաշխության տոնակատարությանը:

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա համերգ-տոնախմբություն

Posted on Updated on

«Սեբաստացիներ» վոկալ համույթը դեկտեմբերի 14-ին «Գեղարվեստը կրթահամալիրում»  ամենամյա հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացմանը Աշտարակի Հայորդյաց տանը ներկայացավ ջրի, ծովի, անձրևի աստվածուհի Ծովինարին (Նար, Նուրին) նվիրված «Նար» երգերի շարով: Դեկտեմբերի 16-ին նույն տեղում կայացված համերգին դահլիճին օգնեց կատարել ընդհանուր կատարման համար նախատեսված Սայաթ Նովայի «Բրոյի, բրոյի» երգը: Ապա Հայորդյաց տան բակում կատարվող պարերգերի կատարման մեջ ներքաշեց աշտարակցի գործընկերներին, ներկա գտնվողներին: Читать далее…

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգ

Posted on

23-11

«Գեղարվեստը կրթահամալիրում» ամենամյա հաշվետու համերգին «Սեբաստացիներ» վոկալ համույթը պատրաստվում է ներկայացնել ջրի, ծովի, անձրևի աստվածուհի Ծովինարին (Նար, Նուրին) նվիրված «Նար» երգերի շարով:

Համույթի առաջիկա երգացանկի մշակում

Posted on Updated on

Հաշվետվություն — Սեպտեմբերից նոյեմբեր համույթը մասնակցել է.

«Հայ-վրացական կամուրջներ» նախագծի մեկնարկ Գյումրիում

Համերգ-միասնական սեմինար պարապմունք

Կոմիտասյան օրեր. Կոմիտասի գրառած երգերի նոր ձայնագրություններ

Համերգ շրջանավարտների մասնակցությամբ

Մեդիաուրբաթ — համերգ կրթական կասկադում

Համայնքային ցնծություն եկեղեցու բակում

«Գեղարվեստը կրթահամալիրում» կրթահամալիրի տոնին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայանում է ջրի, ծովի, անձրևի աստվածուհի Ծովինարին (Նար, Նուրին) նվիրված «Նար» երգերի շարով:

Համույթը կատարում է ազգային երգերի նոր մշակումներ.

Ազգային երգերի շար — «Սև գյուլի», «Է՜յ, տնավեր չէլած», «Կայնի, Արազն անցի»
«Յար, մի գնա յայլեն»
«Աման, աման, Դերիկո յար»

Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» հոգևոր շարականը

Ծագումն հրաշալի, որ անյայտ էր ի մէնջ.
եւ բանըն հայրական անըմբռնելի,
հուր փայլակնացեալ եւ ի մարմնի բնակեցաւ
անվընաս պահելով զարարածս ամենայն.

Ծագումն հրաշագործ, որ ի կուսէն ծագեցաւ,
ճառագայթելով զարարածս ամենայն.
երկինըք ցնծային եւ երկիրս ուրախանայր.
եւ Քրիստոս Աստուած ընդ մարդկան շըրջեցաւ.

Առ քեզ ապաւինիմք ամենասըրբուհի.
գերագոյն եւ հրաշալի եւ բաշխող բարութեանց.
աղբիւր ես ծարաւեաց եւ հանգիստ աշխատելոց.
եւ եղեր վերընկալ աստուածային բանին:

Համայնքային ցնծություն եկեղեցու բակում

Posted on

Ինչպես մեդիաուրբաթին, այնպես էլ Սեբաստացու օրերի համայնքային տոնին «Սեբաստացիներ» վոկալ համույթը օգնեց տոնակատարության մասնակիցներին՝ կատարելով պարերգեր, որոնց ուղեկցությամբ  կատարվեցին պարերը:

Դուրու Օրսի հետ նախօրոք աշխատել էինք կլարնետով պարերգերի կատարման ուղղությամբ: Բարեխիղճ, աշխատասեր երաժիշտ է, կարողացավ կարճ ժամանակում սովորել և նվագել 7 պարերգ, որոնք էլ կատարեց մեզ հետ:

26-823-1124-10