Օրագիր

Մեդիաուրբաթին՝ նոր երգերի կատարումով

Posted on

18-20«Տոն, որ միշտ մեզ հետ է» մեդիաուրբաթ համերգին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացավ Կոմիտասի գրառած երգերի նոր փունջ-կատարումով: Հուզվեցինք, միշտ է այդպես, առաջին կատարումն անկանխատեսելի է… որ Լիաննան կհուզվի ու բառերը մի պահ կմոռանա… ա~յ քեզ զարմանք, նա միշտ շատ արագ «իրենով է անում» երգը, վստահ երգում: Ու ես գիտեմ՝ ինչից էր՝ այնքա~ն էր հավանել երգը, այնպիսի~ սիրով էր կատարում, տարվեց, բայց կատարեց հրաշալի, ջա~ն… Որ Սյուզին է հուզական կատարում, էդ միայն ես չէ, որ գիտեմ, ու երգերը նրա կատարմամբ փոփոխության են ենթարկվում այնպես, ինչպես ինքն է ներկայանում ամեն օր՝ հետաքրքիր ու յուրահատուկ կոմպոզիցիայով հավաքված զգեստներով: Մարիամն իրեն հատուկ վստահությամբ բեմեց, դե, ես էլ նախընտրեցի նոր երգի ուսուցումը սրահին: Ի~նչ տաղանդավոր սեբաստացիներ ունենք, կերազեին այսպիսի բարձրաճաշակ ունակ երգչախումբ ունենալ:
Կատարվեցին ոչ բոլոր երգերը, ամբողջական կկատարվեն Մայիսյան 13-րդ հավաքին: Սիրով հրավիրում ենք մայիսի 14-ին կրթահամալիրի համերգասրահ:

Реклама

Համալրված նոր երաժիշտներով

Posted on

img_50162

Կարոտել էինք մեր մասնագիտական պարապմունքներին, ու կարոտած խանդավառությամբ էլ աշխատեցինք: Հոգևոր շարականներ երգելու միտքը տվել է Արթուր Շահնազարյանը, մեր սրտով է, այսօր սկսեցինք Սուրբ Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» շարականով: Ո՞րն է մեր համույթի աշխատանքի առանձնահատկությունը, ի՞նչն է մեզ այդպես ձգում ու տանում… Մեզանից յուրաքանչյուրն ինքնարտահայտվելու մասնագիտական պահանջ ունի, կատարման  իր բանաձևը: Մենք իրար լսում ենք, հարգում միմյանց մասնագիտական կարծիքը, դիտողությունը, վերաբերմունքը: Այդ ամենը լսելուց և ընդհանուր հայտարարի գալուց հետո միայն կարող ենք կատարել նոր ստեղծագործությունը: Ես սիրում եմ լսել մասնագիտական կարծիքներ, դրանցից սովորելու շատ բան կա: