Ձայնագրություն
Կոմիտասյան օրեր. Կոմիտասի գրառած երգերի նոր ձայնագրություններ
Կոմիտասյան օրերին «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրություն» նախագծով «Սեբաստացիներ» վոկալ համույթի մենակատարներ Լիանա Տեր — Պողոսյանը, Սյուզի Մարգարյանը և Մարինե Մկրտչյանը ներկայացնում են Կոմիտասի գրառած, վերականգնած երգերի նոր ձայնագրություններ :
Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն
Կոմիտասի գրառած երգերի ձայնագրությանն այս անգամ, բացի մեր շա՜տ սիրված Տաթև Ստեփանյանից, մասնակցում են ոչ պակաս սիրված Լիանա Տեր Պետրոսյանն ու Սյուզի Մարգարյանը: Ովքեր կատարել են ձայնագրություն, մեզ լավ կհասկանան՝ բավական ծանր, լարված ու մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք է: Եվ այդ ամենը չի զգացվում միայն այն պատճառով, որ բոլորս աշխատում ենք մեծ սիրով ու նվիրվածությամբ: Շնորհակալ եմ, սիրելիներս, ձեզ հետ բոլոր դժվարությունները թվում են մանրուք:
Կոմիտասյան օրերին կրթահամալիրի Ձայնադարանը կհամալրվի Կոմիտասի գրառած 6 երգի ձայնագրություններով: