Հաշվետվություն

Ստեղծագործական խմբեր. ուսումնառության չորրորդ շրջան, հունիս ամսվա ամփոփում

Posted on Updated on

Ստեղծագործական խմբեր. ուսումնառության չորրորդ շրջան, հունիս ամսվա ամփոփում

«Սեբաստացիներ» վոկալ համույթ

Ստեղծագործական խմբեր. «Սեբաստացիներ» ուսուցչական վոկալ համույթի մարտ ամսվա հաշվետվություն

Posted on Updated on

«Սեբաստացիներ» ուսուցչական վոկալ համույթ

«Սեբաստացիներ» վոկալ համույթի հոկտեմբեր ամսին կատարած աշխատանքները

Posted on

«Սեբաստացիներ» վոկալ համույթի հոկտեմբեր ամսին կատարած աշխատանքները

  1.  Կատարել է հոգևոր շարականներ ուրբաթ ուսումնական ժամերգություններին.
  • Մովսես Խորենացի՝ «Մեծացուսցե անձն իմ ըզՏեր» շարական
  • Կոմիտաս՝ «Տեր, ողորմեա»

2.  «Ուսումնական ժամերգություն»  նախագծով՝  հատված Սուրբ Պատարագից, «Բարեխոսութեամբ» հատվածի ձայնամասերի ուսուցում

3.  Կոմիտասի գրառած «Յայլի ծաղիկ Գյուլի ջան», «Կարմիր քարը տաշած ա»  երգերի բազմաձայնեցում, պարտիտուրայի ստեղծում

1  2

3

Յայլի ծաղիկ Գյուլի ջան

Յայլի ծաղիկ Գյուլի ջան

Կարմիր քարը տաշած ա

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն օրերի հաշվետվություն 

Posted on Updated on

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն օրերի հաշվետվություն 

«Սեբաստացիներ» վոկալ համույթն աշխատել է 

«Ուսումնական նյութերի ձայնագրություն»  նախագծով, որին այս անգամ մասնակցում են Արմենուհի Թամոյանը, Աչեր Բաստաջյանը, Սեդա Թևանյանը: Երգերն ուսուցանված են, այս շաբաթ իրականացվելու են ձայնագրությունները, որոնց կատարումը կներկայացվի շնորհանդես — համերգին:

«Ուսումնական ժամերգություն»  նախագծով սովորել ենք մեծ հատված Սուրբ Պատարագից՝ «Բարեխոսությեամբ Քոց Տէր», որը կատարվելու է կրթահամալիրյան «Ուսումնական պատարագ» -ին:

Համույթը յուրաքանչյուր ուրբաթ — ժամերգություններին կատարել է  հատվածներ Սուրբ Պատարագից ,  ուրբաթ — համերգներին, այլ առիթներով հանդես եկել  Կոմիտասի, ազգային երգերի բազմաձայն մշակված կատարումներով:

«Սեբաստացիներ» վոկալ համույթի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

Posted on Updated on

«Սեբաստացիներ» վոկալ համույթի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները

1.  Համույթը կազմել է երգերի ցանկ, որոնք 1021 — 2022 ուստարում ձայնագրվելու են կրթահամալիրի ձայնագրան ստուդիայում: Ձայնագրությունները կդառնան ուսումնական նյութեր՝ կատարման կամ ունկնդրման համար:

2.  Կատարել է հոգևոր շարականներ ուրբաթ ուսումնական ժամերգություններին

3.  Մասնակցել և վարել է ուրբաթ — համերգները

«Սեբաստացիներ» վոկալ համույթի 2020 — 2021 ուտարվա առաջին շրջանի հաշվետվություն

Posted on

1.  «Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիա

Պարապմունքի օրեր՝ երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14:30, (ուրբաթ, ժամը 14.30 — 15.00 և 16.00 — 16.40՝ նրանք, ովքեր հարգելի պատճառով չեն կարողանում մասնակցել նշանակված պարապմունքներին)

Մասնակիցներ

  • Մարինե Մկրտչյան՝ համույթ — լաբորատորիայի ղեկավար
  • Սյուզի Մարգարյան
  • Սեդա Թևանյան
  • Նելլի Գեղամյան
  • Տաթևիկ Մանվելյան
  • Աննա Երիցյան
  • Մարիամ Մնացականյան
  • Մարինե Ոսկանյան
  • Արմինե Մովսիսյան
  • Ջուլի Ղազարյան

1.  «Ուսումնական նյութերի ձայնագրություն ,   «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»  նախագծերով ներկայացրել է  Կոմիտասի գրառած երգերի կատարումների փաթեթ

2.  «Խաղաղության ժամերգություն» խորագրով Սուրբ Երրորդություն եկեղեցում ներկայացավ նոր շարականների կատարմամբ՝
Կոմիտաս, «Տեր, ողորմեա»
Ն. Շնորհալի, «Նորահրաշ»

3.  «Ուսումնական նյութերի ձայնագրություն» , Հակաբացիլ հայ ազգային երգ  նախագծերով ներկայացրել է   Ազգային երգերի, թռնոցիների փաթեթ — 1

4.  Ուսումնական ժամերգություններին կատարել է հոգևոր, Սուրբ Ծննդյան տաղեր, շարականներ

5.  Կատարվում է մեթոդական մշակումների լրամշակում՝  Երաժշտության ունկնդրման կազմակերպումը կրտսեր դպրոցում