Без рубрики
Կոմիտասի գրառած երգերի կատարումների առաջին փաթեթն են ներկայացնում «Սեբաստացիներ» վոկալ համույթի մեներգիչները
«Սեբաստացիներ» վոկալ համույթ — լաբորատորիան
«Ուսումնական նյութերի ձայնագրություն» , «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագծերով ներկայանում է
«Պարտեզումը խաղ ես ասում», կատարող՝ Սեդա Թևանյանը
«Էսօր աշուն ի, Մայրամ», կատարող՝ Սեդա Թևանյան
«Դե գյուլում», կատարող՝ Մարիամ Մնացականյան
«Ջան, աղբեր», կատարող՝ Մարիամ Մնացականյան
«Լեզուս չի խոսում, լալ եմ», կատարող՝ Լիանա Տեր-Պողոսյան
Մովսես Խորենացի՝ «Ուրախ լեր» շարական
«Սեբաստացիներ» վոկալ համույթը առցանց յուրացնում է Մովսես Խորենացու «Ուրախ լեր» շարականը:
Բնագրից վերծանել և բազմաձայնեցրել է Կարո Չալիկյանը
«Հոգևոր Հայաստան» նախագծով ժամերգություն Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում
Փետրվարի 6-ին՝ ժամը 15.30, «Հոգևոր Հայաստան» նախագծով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողների, սովորողների նախագծային խմբերը ուսումնական ժամերգություն կիրականացնեն Երևանի Ս. Զորավոր Աստվածածին եկեղեցում:
«Սեբաստացիներ» վոկալ համույթը «Ուսումնական ժամերգություն» նախագծով՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում
«Սեբաստացիներ» վոկալ համույթը «Ուսումնական ժամերգություն» նախագծով՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում
Պատասխանատու՝ Քոլեջ
«Ուսումնական ժամերգություն» նախագծով Սուրբ Երրորդություն եկեղեցում Մ. Խորենացու «Ծագումն հրաշալի» շարականի կատարումով ներկայացավ «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ նոր կազմով:
«Սեբաստացիներ» վոկալ համույթը Երգչախմբային Արվեստի Միջազգային օրվա համերգին
Ցավոք ամենը հնարավոր չի տեղավորել մեկ հոդվածի ներքո.. այնքան գեղեցիկ երգչախմբային երեկո էր ~
WORLD CHORAL DAY — ARMENIA
Այս տարի «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիան որոշեց կազմակերպել Երգչախմբային Արվեստի Միջազգային օրը ՝ «Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի» հետ համատեղ, Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի մեծ համերգասրահում՝ համախմբելով մեկ համերգի շուրջ 500 մասնակցի: Իջևանից, Էջմիածնից, Ապարանից ժամանած երգչախմբերը մեկ բեմում էին մայրաքաղաքի երգչախմբերի հետ, իսկ համերգի ընթացքում ուղիղ կապով առցանց միացան նաև հեռավոր Սյունիքից՝ Կապանի, Ագարակի և Սիսիանի երգչախմբերը: Համերգի ավարտին բոլոր մասնակից 15 երգչախմբերը միասնաբար կատարեցին Կոմիտասի խմբերգերից Կոմիտասի 150-ամյա հոբելյանին ընդառաջ, որը տոնվելու է գալիք տարում:
Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Մշակույթի Նախարարությանը, Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանին, բոլոր այն անհատներին, ովքեր մշտապես նեցուկ և հավատարիմ են եղել երգչախմբային արվեստին, ինչպես նաև՝ մասնակից դիրիժորներին ու երգչախմբերին:
Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի բոլոր անդամների անունից առանձնահատուկ շնորհակալություն Աշոտ Հարությունյանին՝ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիայի հնգամյակի կապակցությամբ պատրաստած անդամակցության քարտերի և ողջ տպագրական աշխատանքներին ակտիվ աջակցելու համար, ինչպես նաև Դավիթ Ղահրամանյանին՝ համերգային ողջ ընթացքը ձայնագրության աշխատանքներին ակտիվ մասնակցության համար, Լաուրա Մելիքյանին՝ լուսանկարչական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
Նորից ու նորից շնորհակալություն բոլոր-բոլորին՝ անմոռանալի շքեղ երգչախմբային երեկոն կազմակերպելու, միասին անցկացնելու համար:
հարգանքով և սիրով՝
Քրիստինե Շերոյան
Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա
ՀԿ Նախագահ
Մեդիաուրբաթին՝ նոր երգերի կատարումով
«Տոն, որ միշտ մեզ հետ է» մեդիաուրբաթ համերգին «Սեբաստացիներ» վոկալ համույթը ներկայացավ Կոմիտասի գրառած երգերի նոր փունջ-կատարումով: Հուզվեցինք, միշտ է այդպես, առաջին կատարումն անկանխատեսելի է… որ Լիաննան կհուզվի ու բառերը մի պահ կմոռանա… ա~յ քեզ զարմանք, նա միշտ շատ արագ «իրենով է անում» երգը, վստահ երգում: Ու ես գիտեմ՝ ինչից էր՝ այնքա~ն էր հավանել երգը, այնպիսի~ սիրով էր կատարում, տարվեց, բայց կատարեց հրաշալի, ջա~ն… Որ Սյուզին է հուզական կատարում, էդ միայն ես չէ, որ գիտեմ, ու երգերը նրա կատարմամբ փոփոխության են ենթարկվում այնպես, ինչպես ինքն է ներկայանում ամեն օր՝ հետաքրքիր ու յուրահատուկ կոմպոզիցիայով հավաքված զգեստներով: Մարիամն իրեն հատուկ վստահությամբ բեմեց, դե, ես էլ նախընտրեցի նոր երգի ուսուցումը սրահին: Ի~նչ տաղանդավոր սեբաստացիներ ունենք, կերազեին այսպիսի բարձրաճաշակ ունակ երգչախումբ ունենալ:
Կատարվեցին ոչ բոլոր երգերը, ամբողջական կկատարվեն Մայիսյան 13-րդ հավաքին: Սիրով հրավիրում ենք մայիսի 14-ին կրթահամալիրի համերգասրահ:
Սուրբ Ծննդյան ծեսը Մեդիակենտրոնում
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի. Մեզ և ձեզ մե՜ծ ավետիս:
Վոկալ համույթի փորձ-ելույթը Մեդիակենտրոնում ՝ անբռնազբոս էր, սիրով, խանդավառությամբ: