«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց» նախագիծ
«Սեբաստացիներ» վոկալ համույթի կազմը — կազմը. 2022 — 2023 ուստարի
խմբավար՝ Մարինե Մկրտչյան
պարապմունքներ — երեքշաբթի, չորեքշաբթի, ժամը՝ 14.30
«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց» նախագիծ
Անվանումը՝
«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց
Մասնակիցներ՝
Կրթահամալիրի երաժշտության դասավանդողներ, երաժշտական լսողություն, համապատասխան ձայնային տվյալներ ունեցողներ
Իրականացման տևողությունը՝
Անընդհատ և շարունակական
Նպատակը՝
- վոկալ համույթը՝ Կոմիտասի գրառած, այլ ազգային երգեր կատարող, տարածող
- մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց
Խնդիրները՝
- Կոմիտասի գրառած երգերի ընտրություն, բառերի վերականգնում (եթե գրառման մեջ առկա է միայն մեկ տուն)
- հետազոտական աշխատանքի միջոցով այլ ազգային չկատարված երգերի հայտնաբերում
- ընտրած երգերի ուսուցում, կատարում
- որոշ երգերի պոլիֆոնիկ բազմաձայն պարտիտուրայի ստեղծում
- ստեղծված բազմաձայն նյութերի կատարում
- հոգևոր շարականների, տաղերի կատարում
- հայ երգի տարածում (Կոմիտասի գրառած, այլ)
Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝
- երաժշտական ունակություններ
- ձայնային համապատասխան տվյալներ
- ազգային, հոգևոր երգերը դրանց բնորոշ հնչերանգով կատարելու կարողություն
Նախագծի ընթացքում նախատեսվում է
- հետազոտական աշխատանքի արդյունքում ազգային նոր երգերի, կատարողների հայտնաբերում
- Կոմիտասի հատորներից ծրագրային նոր երգերի համալրում
- ազգային երգերի բազմաձայնեցում, կատարում
- նոր երգերի ձայնագրում
- հոգևոր շարականների կատարում
Միջավայրը
Կրթահամալիրում, Երևանում, Հայաստանի այլ վայրերում, եկեղեցիներում
Անհրաժեշտ գործիքները՝
Համապատասխան գրականություն (հիմնականում՝ Կոմիտասի գրառած ազգային երգեր պարունակող հատորներ)
Կիրառվող մեթոդները՝
Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական գործունեություն
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
- «Կոմիտաս 150». նոր գրքեր
- Կոմիտաս. հատորներ
- Մարգարիտ Բրուտյան «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն»
- այլ
Նախագծի իրականացման ընթացքը՝
Համույթը Կոմիտասի հատորներից ընտրում է այն ազգային երգերը, որոնք հնարավոր է վերականգնել կամ ներկայացված են լրիվ տեքստով: Ընտրած, վերականգնած ազգային երգերը կատարում են մեներգիչները կամ համույթը: Որոշ երգեր բազմաձայնեցվում են: Բազմաձայնեցումը կատարվում է Կոմիտասի բազմաձայնեցման սկզբունքով՝ ձայնամասերը հիմնականում ազգային երգերի մեղեդային կառույց ունեն, որոնց համատեղ հնչողությունը հարմոնիկ է: Երգերը կարող են ներկայացնել բոլորը: Բազմաձայնությունը կատարվում է միասին, որի ընթացքում յուրաքանչյուրն առաջարկում է բազմաձայնության իր տարբերակը, արտահայտում է իր կարծիքը, առաջարկում ձայնամասի փոփոխության ենթարկած տարբերակ կամ նոր ձայնամաս: Միասին ունկնդրելով, ընտրում են այն տարբերակը, որն ավելի համապատասխան է տվյալ երգի հարմոնիկ կառույցին: Նույն սկզբունքով փոփոխության է ենթարկվում նաև երգի կառույցը՝ հատված-հատված երգելով և համադրելով մշակում են ձայնամասերը: Բազմիցս երգելուց ու լսելուց հետո, երգը վերջնական տեսքի բերելով, սովորում են ձայնամասերն ու կատարում:
Վոկալ համույթը իրականացնում է «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» , «Ուսումնական նյութերի ձայնագրություն» նախագծերը: Կոմիտասի գրառած, չկատարված երգերը կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի մեներգիչները, որոնք փորձում են՝ որ երգն է «իրենցը», որն է համապատասխան իրենց խառնվածքին, ձայնին, որն է հարազատ: Վերականգնված երգերը ուսուցանում է համույթի ղեկավարը, քանի որ յուրաքանչյուր երգ պահանջում է կատարման իր ձևը, միասին գտնում են այն ու կատարում: Համույթի անդամները ունկնդրում են, հայտնում իրենց կարծիքը, որից հետո միայն ներկայացվում է հանրությանը:
Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները
- Ճամփորդությունները կախված են կրթահամալիրային նախագծերից, որոնք նախատեսում են ազգային պարերգերի, հոգևոր շարականների կատարում, երաժշտական այլ բնույթի աշխատանքի կազմակերպում, որոնք կարող են կատարել համույթի առանձին կամ բոլոր անդամները:
- Համագործակցություն, կրթական փոխանակումներ «Բլեյան ցանց»-ի, այլ դպրոցների հետ
Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները
- Մասնակցություն հայ ազգային երգի, պարի «Գութան» փառատոնին
- «Բլեյան ցանց»-ի դպրոցների հետ հետազոտական համագործակցային աշխատանք, որի արդյունքում կհայտնաբերվեն ազգային երգեր իմացող, փոխանցող տեղաբնակներ: Այդ կատարումները կլրացնեն ազգային երգերի ցանկը՝ ազգային մշակույթի պահպանման գործում անչափ կարևոր դեր խաղալով:
Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում
- համույթը կազմում է երգացանկ և ելույթներով հանդիսանում կրթահամալիրում, այլ բեմահարթակներում՝ տարածելով ազգային, հոգևոր երգ
- կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում կատարում է ձայնագրություններ, որոնք տարածում է կրթահամալիրի կայքի, աուդիոձայնագրությունների, յութուբյան հարթակի (կատարված ձայնագրությունների տեսահոլովակ՝ կրթահամալիրի լոգոյով), այլ միջոցներով:
Ձայնագրման համար նախատեսված երգեր
- Լուսո ջան, ֆայտոնն էկել է
- Ես էլ մատաղ մեր Սաքոյի երկար բոյին
- Հովն ընկավ, հովն ընկավ
- Վեր, հա վեր, վեր
- Էկան տանելու, Զնկլո
- Խորոտ էր, կոլոտ էր
- Հով այվանին քնել ես
- Թալիշու ճամբեն դուզ ա
- Կայնել ես վարդի հովին
- Թոն գուկա վերևից
- Ջան իման, ջան իման
- Դե գնա, գիկամ
- Թագվոր, ինչ բերիմ քե նման
Համույթի կազմը
marine_erg@mskh.am — Մարինե Մկրտչյան՝ համույթի ղեկավար
seda.tevanyan@mskh.am — Սեդա Թևանյան
l.keshishyan@mskh.am — Լուիզա Քեշիշյան
tatevikmanvelyan@mskh.am — Տաթևիկ Մանվելյան
mariam-mnacakanyan@mskh.am — Մարիամ Մնացականյան
marishokv@gmail.com — Մարինե Ոսկանյան
hasmik.matevosyan@mskh.am — Հասմիկ Մաթևոսյան
b-acher@mskh.am — Աչեր Բաստաջյան
tamoyanarmenuhi@mskh.am — Արմենուհի Թամոյան