«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց» նախագիծ

Posted on Updated on

Անվանումը՝

«Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց

Մասնակիցներ՝

Կրթահամալիրի երաժշտության դասավանդողներ, երաժշտական լսողություն, համապատասխան ձայնային տվյալներ ունեցողներ

Իրականացման տևողությունը՝

Անընդհատ և շարունակական

Նպատակը՝

  • վոկալ համույթը՝ Կոմիտասի գրառած, այլ ազգային երգեր կատարող, տարածող
  • մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց

Խնդիրները՝

  • Կոմիտասի գրառած երգերի ընտրություն, բառերի վերականգնում (եթե գրառման մեջ առկա է միայն մեկ տուն)
  • հետազոտական աշխատանքի միջոցով այլ ազգային չկատարված երգերի հայտնաբերում
  • ընտրած երգերի ուսուցում, կատարում
  • որոշ երգերի պոլիֆոնիկ բազմաձայն պարտիտուրայի ստեղծում
  • ստեղծված բազմաձայն նյութերի կատարում
  • հոգևոր շարականների, տաղերի կատարում

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

  • երաժշտական ունակություններ
  • ձայնային համապատասխան տվյալներ
  • ազգային, հոգևոր երգերը դրանց բնորոշ հնչերանգով կատարելու կարողություն

Նախագծի ընթացքում նախատեսվում է

  • հետազոտական աշխատանքի արդյունքում ազգային նոր երգերի, կատարողների հայտնաբերում
  • Կոմիտասի հատորներից ծրագրային նոր երգերի համալրում
  • ազգային երգերի բազմաձայնեցում, կատարում
  • նոր երգերի ձայնագրում
  • հոգևոր շարականների կատարում

Միջավայրը

Կրթահամալիրում, Երևանում, Հայաստանի այլ վայրերում, եկեղեցիներում

Անհրաժեշտ գործիքները՝

Համապատասխան գրականություն (հիմնականում՝ Կոմիտասի գրառած ազգային երգեր պարունակող հատորներ)

Կիրառվող մեթոդները՝

Համագործակցային, խմբային, հետազոտական-որոնողական գործունեություն

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

Նախագծի իրականացման ընթացքը՝

Համույթը Կոմիտասի հատորներից ընտրում է այն ազգային երգերը, որոնք հնարավոր է վերականգնել կամ ներկայացված են լրիվ տեքստով: Ընտրած, վերականգնած ազգային երգերը կատարում են մեներգիչները կամ համույթը: Որոշ երգեր բազմաձայնեցվում են: Բազմաձայնեցումը կատարվում է Կոմիտասի բազմաձայնեցման
սկզբունքով՝ ձայնամասերը հիմնականում ազգային երգերի մեղեդային կառույց ունեն, որոնց համատեղ հնչողությունը հարմոնիկ է: Երգերը կարող են ներկայացնել բոլորը: Բազմաձայնությունը կատարվում է միասին, որի ընթացքում յուրաքանչյուրն առաջարկում է բազմաձայնության իր տարբերակը, արտահայտում է իր կարծիքը, առաջարկում ձայնամասի փոփոխության ենթարկած տարբերակ կամ նոր ձայնամաս: Միասին ունկնդրելով, ընտրում են այն տարբերակը, որն ավելի համապատասխան է տվյալ երգի հարմոնիկ կառույցին: Նույն սկզբունքով փոփոխության է ենթարկվում նաև երգի կառույցը՝ հատված-հատված երգելով և համադրելով մշակում են ձայնամասերը: Բազմիցս երգելուց ու լսելուց հետո, երգը վերջնական տեսքի բերելով, սովորում են ձայնամասերն ու կատարում:
Վոկալ համույթը իրականացնում է «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում» նախագիծը: Կոմիտասի գրառած, չկատարված երգերը կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի մեներգիչները, որոնք փորձում են՝ որ երգն է «իրենցը», որն է համապատասխան իրենց խառնվածքին, ձայնին, որն է հարազատ: Վերականգնված երգերը ուսուցանում է համույթի ղեկավարը, քանի որ յուրաքանչյուր երգ պահանջում է կատարման իր ձևը, միասին գտնում են այն ու կատարում: Համույթի անդամները ունկնդրում են, հայտնում իրենց կարծիքը, որից հետո միայն ներկայացվում է հանրությանը:

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

  • Ճամփորդությունները կախված են կրթահամալիրային նախագծերից, որոնք նախատեսում են ազգային պարերգերի, հոգևոր շարականների կատարում, երաժշտական այլ բնույթի աշխատանքի կազմակերպում, որոնք կարող են կատարել համույթի առանձին կամ բոլոր անդամները:
  • Համագործակցություն, կրթական փոխանակումներ «Բլեյան ցանց»-ի, այլ դպրոցների հետ

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

«Բլեյան ցանց»-ի դպրոցների հետ հետազոտական համագործակցային աշխատանք, որի արդյունքում կհայտնաբերվեն ազգային երգեր իմացող, փոխանցող տեղաբնակներ: Այդ կատարումները կլրացնեն ազգային երգերի ցանկը՝ ազգային մշակույթի պահպանման գործում անչափ կարևոր դեր խաղալով:

Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում

  • համույթը կազմում է երգացանկ և ելույթներով հանդիսանում կրթահամալիրում, այլ բեմահարթակներում՝ տարածելով ազգային, հոգևոր երգ
  • կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում կատարում է ձայնագրություններ, որոնք տարածում է  կրթահամալիրի կայքի, աուդիոձայնագրությունների, յութուբյան հարթակի (կատարված ձայնագրությունների տեսահոլովակ՝ կրթահամալիրի լոգոյով), այլ միջոցներով:

Ձայնագրման համար նախատեսված երգեր

Համույթի կազմը

marine_erg@mskh.am       —  Մարինե Մկրտչյան՝ համույթի ղեկավար

s.margaryan@mskh.am     —  Սյուզի Մարգարյան

seda.tevanyan@mskh.am         —  Սեդա Թևանյան

l.keshishyan@mskh.am       —  Լուիզա Քեշիշյան        

tatevikmanvelyan@mskh.am         —  Տաթևիկ Մանվելյան

a.yeritsyan@mskh.am      —  Աննա Երիցյան

mariam-mnacakanyan@mskh.am     —  Մարիամ Մնացականյան        

marishokv@gmail.com     —  Մարինե Ոսկանյան

hasmik.matevosyan@mskh.am     —  Հասմիկ Մաթևոսյան

b-acher@mskh.am      —  Աչեր Բաստաջյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s