«Ազգային, մանկական երգ ու խաղ» նախագիծ

Posted on Updated on

«Ազգային, մանկական երգ ու խաղ» նախագիծ

Նպատակ

  • երգի, խաղի, խաղ — ներկայացման միջոցով երաժշտական նյութի յուրացում
  • ազգային մշակութային ժառանգության յուրացում

Խնդիր

  • գտնել նոր ձևեր, միջոցներ
  • համադրել երգն ու խաղը այնպես, ինչպես այն կա մանկան իրական կյանքում
  • ազատ, անկաշկանդ կատարումներով սովորողների հետ ստեղծել բնական ազգային երգ — խաղային միջավայր
  • ռիթմիկ նվագակցությամբ ուղեկցել երաժշտական նյութը`օգտագործելով բնական, հարվածային և շրխկան նվագարաններ

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում, կատարումները ներկայացվում են՝ որպես ուսումնական գործընթացի արդյունք:

Մասնակիցների տարիքային խումբը

Կրտսեր դպրոցի 1 — 5-րդ դասարանի սովորողներ

Ընթացք

  • երգի, խաղի ընտրություն, ուսուցում, կատարում
  • երգերի համար փնտրել, գտնել նաև բանավոր խոսքի նմուշներ` ասիկներ, ասացվածքներ, թևավոր խոսքեր կամ համապատասխան խաղ
  • օգտագործել «բնական», հարվածային, շրխկան նվագարաններ,
  • աշխատանքի ընթացքում սովորողների հետ գտնել այն լուծումները, որոնք կօգնեն ինչպես երգի արագ և արդյունավետ յուրացմանը, այնպես էլ այն խաղային, հետաքրքիր լուծումներով, խաղերի հետ համադրելով, խաղ-ներկայացման վերածելը

Արդյունք

Սովորողները լիարժեք յուրացնում են նյութը, կարողանում են երգով խաղալ, խաղալով` երգել: «Բնական», հարվածային, շրխկան նվագարաններով կարողանում են ստեղծել ռիթմիկ նվագակցություն: Յուրացրած նյութը կարողանում են կատարել բակում, բնության գրկում: Նրանք դառնում են ազգային, մանկական, բակային խաղերն իմացող, տարածող:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s