Փետրվար. արդյունքների ամփոփում
Փետրվար. արդյունքների ամփոփում
1. «Սեբաստացիներ» համույթ — լաբորատորիայի անդամները կատարել են հայ ազգային երգերի բազմաձայն մշակումներ
- «Բոբիկ ջուր մի էրա» հայ ազգային երգի քառաձայն մշակում
- «Հոպ շուրմա, թոպ շուրմա», «Դան, դան, դանեդան» հայ ազգային երգերի քառաձայն մշակում
2. Համագործակցային աշխատանք
Դասարանական երգչախմբերի համագործակցությունը՝ խմբերգային բազմաձայն համատեղ երգեցողության արդյունավետ միջոց» նախագծով «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ուրբաթ — համերգին Կոմիտասի «Այ ինդիլո» բազմաձայն խմբերգի ձայնամասերը լաբորատորիայի երաժիշտները ուսուցանել էին իրենց երգչախմբերին — Սեդա Թևանյանը՝ երկրորդ, Մարիամ Մնացականյանը՝ առաջին: Եվ՛ ուսուցման, և՛ կատարման ընթացքում օգնեցին սրահին, որով և ավելի դյուրին ու սահուն դարձրին երգի ուսուցումն ու կատարումը:
Համագործակցությունը շարունակվելու է նաև գալիք ամիսներին, որի ընթացքում ուսուցանվելու են մանկական «Զմփիկ, Զմփիկ» ազգային օպերայի առանձին երգերի ձայնամասերը: Կարծում ենք՝ մայիսին կավարտենք աշխատանքը և կներկայացնենք՝ ազգային երգ ու խաղով: