Նախագիծ. «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց

Posted on Updated on

Նախագիծ. «Սեբաստացիներ» վոկալ համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց

Թեման

«Սեբաստացիներ» վոկալ համույթ

Նպատակը

  • վոկալ համույթը՝ ազգային երգերը տարածելու միջոց
  • մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց 

Մասնակիցներ

Կրթահամալիրի երաժշտության և այլ դասավանդողներ

Ընթացքը 

Համույթն ունի ղեկավար (Մարինե Մկրտչյան), որը ընտրում է ազգային երգերը և բազմաձայնեցնում: Բազմաձայնեցումը կատարվում է Կոմիտասի բազմաձայնեցման սկզբունքով՝ ձայնամասերը հիմնականում ազգային երգերի մեղեդային կառույց ունեն, որոնց համատեղ հնչողությունը հարմոնիկ է: Նյութը հիմնականում ներկայացնում է համույթի ղեկավարը, առաջարկում է բազմաձայնության իր տարբերակը: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուրն արտահայտում է իր կարծիքը, առաջարկում ձայնամասի փոփոխության ենթարկած տարբերակ կամ նոր ձայնամաս: Միասին ունկնդրելով, ընտրում են այն տարբերակը, որն ավելի համապատասխան է տվյալ երգի հարմոնիկ կառույցին: Նույն սկզբունքով փոփոխության է ենթարկվում նաև երգի կառույցը, հատված-հատված երգելով և համադրելով, մշակում են ձայնամասերը: Բազմիցս երգելուց ու լսելուց հետո, երգը վերջնական տեսքի բերելով, սովորում են ձայնամասերն ու կատարում:

Վոկալ համույթը իրականացնում է նաև  «Կոմիտասի գրառած երգերի կատարում, ձայնագրում»  նախագիծը: Կոմիտասի գրառած, չկատարված երգերը կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի մեներգիչները: Երգերը ընտրում և վերականգնում է համույթի ղեկավարը, մեներգիչները փորձում են՝ որ երգն է «իրենցը», որն է համապատասխան իրենց խառնվածքին, ձայնին, որն է հարազատ: Վերականգնված երգերը ուսուցանում է համույթի ղեկավարը, քանի որ յուրաքանչյուր երգ պահանջում է կատարման իր ձևը, միասին գտնում են այն ու կատարում: Համույթի անդամները ունկնդրում են, հայտնում իրենց կարծիքը, որից հետո միայն ներկայացվում է հանրությանը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքը անընդհատ է, շարունակական և անժամկետ:

Արդյունքները

  • համույթը կազմում է իր երգացանկը և ելույթներով հանդիսանում կրթահամալիրում, այլ բեմահարթակներում՝ տարածելով ազգային երգը,
  • կատարում է ձայնագրություններ, որոնք տարածում է ինչպես կրթահամալիրի կայքի, այնպես էլ աուդիոձայնագրությունների, տեսագրությունների միջոցով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s