Դասավանդողների համույթը՝ մասնագիտական զարգացման և ինքնակրթության միջոց

Posted on Updated on

24-1

«Սեբաստացիներ» վոկալ համույթի առաքելությունը մոռացված, չկատարվող (այդ թվում՝ Կոմիտասի գրառած) ազգային երգերի կատարումն ու տարածումն է, ինչն էլ անում է ստեղծված օրից` 2014թվականի դեկտեմբերի 8-ից: Համույթը, հատկապես երաժիշտ դասավանդողների համար, մասնագիտական զարգացման և ինքնակրթության լաբորատորիա է:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծրագրային երգերի կազմում  հիմնականում ընդգրկված են հայկական ազգային երգեր, որոնք ուսուցանելու համար երաժշտության դասավանդողը, այդ թվում` նաև դաստիարակը, դասվարը, պետք է կարողանա մատուցել ազգային երգեցողությանը հարիր վոկալով: Խմբերգային կամ դասական վոկալով երգեցողությամբ չի կարելի ուսուցանել, կատարել ազգային երգը: Դրա համար երաժիշտ դասավանդողը պարտավոր է տիրապատել հատկապես ազգային երգային վոկալին: Քանի որ «Սեբաստացիներ» վոկալ համույթը կատարում է ազգային երգեր, բնականաբար մշակվում է առաջին հերթին հայ երգային վոկալը, ապա՝ գրագետ, մաքուր ինտոնացիոն երգեցողությունը:

Հայ ազգային երգը մոնոտոն է՝ միաձայն: Համույթի կատարման համար երգը բազմաձայնեցվում է այնպես, որ մյուս ձայները կատարեն նվագակցողի դեր: Ձայնամասը կարող է լինել մեղեդու տարբերակ, ռիթմը պահող փոքր մեղեդային դարձվածք, հիմքը պահող պահվող հնչյուն և այլն: Երգը կատարվում է այնպիսի տոնայնության մեջ, որում կարող են երգել համարյա բոլորը: Երգը կատարվում է ազգային երգաոճով, չի խախտվում բնօրինակի բնական հնչողությունը: Խմբերգային ստեղծագործության մեջ մեղեդին կատարում են բարձր ձայները՝ սոպրանո, տենոր, որոնց հետ ոչ միայն հնարավոր չէ ընդհանուր կատարում, այլև երգը կատարվում է դասական վոկալով: Բազմաձայն, առավել ևս քառաձայն ստեղծագործություն կատարելու համար հարկավոր է լինել կամ բազմաձայն երգեցողությանը տիրապետող երգիչ կամ մասնագետ երաժիշտ: «Սեբաստացիներ» վոկալ համույթ ներառված բոլոր երգիչներն ունեն այդ կարողությունը: Այս կարևոր կարողությունն էլ հենց թույլ է տալիս ստեղծագործել, կատարել բարդ գործեր: Իսկ ստեղծագործելու համար հարկավոր է ունենալ երաժշտական մեղեդի ստեղծելու ունակություն:

Համույթի բոլոր գործերը ստեղծվել են համատեղ (բացառությամբ՝ առաջին գործերի): Նյութը հիմնականում ներկայացնում է համույթի ղեկավարը, առաջարկում է բազմաձայնության իր տարբերակը: Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուրն արտահայտում է իր կարծիքը, առաջարկում ձայնամասի փոփոխության ենթարկած իր տարբերակ կամ նոր ձայնամաս: Միասին ունկնդրելով` ընտրում են այն տարբերակը, որն ավելի համապատասխան է տվյալ երգի հարմոնիկ կառույցին: Նույն սկզբունքով փոփոխության է ենթարկվում նաև երգի կառույցը, հատված-հատված երգելով և համադրելով, մշակում են ձայնամասերը: Բազմիցս երգելուց ու լսելուց հետո, երգը վերջնական տեսքի բերելով, սովորում են ձայնամասերն ու կատարում:

Կոմիտասի գրառած, չկատարված երգերը կատարում են «Սեբաստացիներ» վոկալ համույթի մեներգիչները: Երգերը ընտրում և վերականգնում է համույթի ղեկավարը, մեներգիչները փորձում են՝ որ երգն է «իրենցը», որն է համապատասխան իրենց խառնվածքին, ձայնին, որն է հարազատ: Վերականգնված երգերը ուսուցանում է համույթի ղեկավարը, քանի որ յուրաքանչյուր երգ պահանջում է կատարման իր ձևը, միասին գտնում են այն ու կատարում: Համույթի անդամները ունկնդրում են, հայտնում իրենց կարծիքը, որից հետո միայն ներկայացվում է հանրությանը:

Յուրաքանչյուր մարդու մեջ կան ստեղծագործելու և ձայնային հնարավորություններ, որոնք մշակելու և զարգացնելու դեպքում անմասն չեն մնա վերը նշված ստեղծական-երաժշտական գործունեությունից: 2017-ի փետրվարի 13-ին վերստեղծված դաստիարակների երաժշտական լաբորատորիան լինելու է ինչպես ինքնազարգացման, ինքնակրթության, այնպես էլ՝ մեթոդական մշակումների հարթակ: Որպես ինքնազարգացման, ինքնակրթության միջոց ստեղծվում է երգչախումբ, որը կատարելու է ազգային, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, երգերի բազմաձայն մշակումներ: Երգերի բազմաձայն մշակումներն իր վրա է վերցնում «Սեբաստացիներ» վոկալ համույթը, որի անդամները նաև օգնում են երգչախմբի կայացմանը՝ մասնակցելով պարապմունքներին: Երգչախմբի երաժշտական ունակությամբ առանձնացող երգիչները կարող են միանալ վոկալ համույթին, որը սիրով կընդունի յուրաքանչյուր համախոհի:

Պարապմունքների երկրորդ մասի ընթացքում կատարվում են մեթոդական մշակումներ: Օրացույցով, նախագծով աշխատանքի համար ընտրում են համապատասխան երաժշտական ստեղծագործությունը և կատարում համատեղ մշակում, որի արդյունքում ստեղծվում է ստեղծագործության կատարման այն ձևը, որը կարող են կատարել սաները: Խմբերում փորձարկելուց հետո կատարվում է համապատասխան փոփոխություն և վերջնական տեսքի բերվում: Այս կարգի աշխատանքի կարևորությունը՝ յուրաքանչյուրի փորձի փոխանցումն է միմյանց: Չկա թելադրանք, յուրաքանչյուրը կարող է ունենալ կատարման իր տարբերակը և այն ներկայացնել երաժշտական լաբորատորիային: Անչափ կարևոր է գիտակցված, կարևորած մոտեցումը, երբ ոչ մեկը չի պատենավորվում և միայնակ աշխատում:

Դաստիարակների երաժշտական լաբորատորիայի երգչախմբում ձեռք բերելով ազգային երգեցողության հմտություններ` դաստիարակը խմբում՝ երաժշտության դաստիարակի հետ, երաժշտական լաբորատորիայում՝ մյուս մասնակիցների հետ, ազգային երգի ճիշտ զգացողությամբ կարողանում է սանին փոխանցել այն կարևորը, որ դրված է երգի մեջ, նաև շարժումներով, խաղով, ներկայացմամբ: Այս դեպքում մանկական ընկալմամբ կատարումն էլ՝ սխալներով ու հնարելով, ներկայանում է իր գույներով, ձևերով, հետաքրքիր լուծումներով…

Դպիր 115

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s